ԵՄ արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել ևս 500 միլիոն եվրոյի զենք և ռազմական տեխնիկա
23 Մարտի, 2022

ԵՄ արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել ևս 500 միլիոն եվրոյի զենք և ռազմական տեխնիկա


Մարտի 22-ին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն Ուկրաինային ևս 500 միլիոն եվրոյի զենք և ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ բոլոր անդամ երկրները շարունակում են «բացառիկ միավորված լինել Ուկրաինային աջակցելու հարցում»՝ երկրին ցուցաբերելով դիվանագիտական, միջազգային, տնտեսական, ֆինանսական և մարդասիրական աջակցություն, ինչպես նաև օժանդակելով Ուկրաինայի զինված ուժերին։

Նա հավելել է, որ ԵՄ-ն «կշարունակի մեկուսացնել Ռուսաստանին և բարձրաձայնել վերջինիս իրականացրած պատերազմական հանցագործությունների ու միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումների մասին»:

Պաշտպանության և արտաքին գործերի նախարարների համատեղ նիստի ընթացքում Եվրոպական խորհուրդը ընդունեց նաև ԵՄ անվտանգության և պաշտպանական քաղաքականության ամրապնդման ռազմավարական կողմնացույցը։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ այս փաստաթղթի ընդունումը «միասնության և վճռականության հզոր ազդանշան է», բայց նաև հավելել է, որ այն պատասխան չէ ուկրաինական պատերազմին։ «Մենք սկսել ենք աշխատել երկու տարի առաջ, բայց խիստ պատեհ է, որ այս ռազմավարական կողմնացույցը հաստատում ենք այն պահին, երբ, կարծում եմ, Եվրոպայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հասկանալ փաստաթղթի նպատակը, որը նպատակ է հետապնդում մեծացնել Եվրոպական միության՝ որպես անվտանգություն ապահովողի կարողությունը»։

Բորելը նշել է, որ այսօր ԵՄ բոլոր անդամ պետությունների ռազմական ծախսերը միասին կազմում են մոտ 200 միլիարդ եվրո, ինչը շուրջ չորս անգամ ավելի է, քան Ռուսաստանի ռազմական ծախսերը: Այնուամենայնիվ, ԵՄ-ն պետք է ՀՆԱ-ի 1,5%-ից ավելին ծախսի անվտանգության և պաշտպանության վրա. «Մենք պետք է ավելի շատ ծախսենք։ Բայց նաև պետք է ավելի լավ ծախսենք։ Ավելի լավ նշանակում է խուսափել կրկնօրինակումներից և բացթողումներից»: Նա հավելել է, որ ԵՄ-ն չի ցանկանում ստեղծել եվրոպական բանակ. կշարունակեն գործել ԵՄ անդամ պետությունների բանակները։

Բորելը հավելել է, որ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ արագ բացազատման ուժերին, ինչը ԵՄ-ին թույլ կտա մոբիլիզացնել մինչև 5000 պատրաստված և զինված զինվոր՝ ճգնաժամերին արձագանքելու համար: «Մենք կամրապնդենք մեր հրամանատարա-կառավարման կարողությունները և կանցկացնենք համատեղ զորավարժություններ։ Այդպիսի բան երբեք չի եղել»,- ավելացրել է Բորելը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Բորելի նկատառումները



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,