ԵՄ. Ադրբեջանում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ եւ անաչառ հետաքննվեն
14.03.2025

ԵՄ. Ադրբեջանում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ եւ անաչառ հետաքննվեն


Եվրոպական հանձնաժողովը եւ Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը «ուշադրությամբ հետեւում են» այս տարվա հունվարի 17-ից Բաքվի զինվորական դատարանում ընթացող տասնվեց հայ մեղադրյալների դատավարություններին։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի անունից Եվրոպական խորհրդարանի (Ստրասբուրգ) առջեւ իր երեկվա ելույթում Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենն ասել է, որ ԵՄ-ն տեղյակ է մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված իրավապաշտպան կազմակերպությունների հայտնած մտահոգությունների մասին եւ «շատ լուրջ» է վերաբերվում այդ մտահոգություններին։

«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները հիմնված են մի շարք սկզբունքների վրա, ներառյալ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը։ ԵՄ-ն կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի եւ արդար դատավարության իրավունքները: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանին կոչ անելու՝ կալանավորների համար ապահովել արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ եւ անաչառ հետաքննվեն», — ընդգծել է Դան Յորգենսենը։

Նա հավելել է, որ Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարությունները կապված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական եւ կայուն խաղաղության հաստատման եւ «խաղաղ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկաս» կառուցելու ավելի լայն համատեքստի հետ։

Յորգենսենը նաեւ վերահաստատել է ԵՄ-ի կոչը եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին՝ հիմնվելու իրենց ձեռքբերումների վրա եւ շարունակելու առաջընթաց գրանցել հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին։ Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել այս գործընթացին «իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով»։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը եւ նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձեւ՝ 523 կողմ, 3 դեմ, եւ 84 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Խորհրդարանը նաեւ նպատակային պատժամիջոցներ է պահանջել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաեւի, Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաեւի նկատմամբ։ ԵՄ-ի բանաձեւը նաեւ կոչ է անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների եւ էթնիկ զտումների վերաբերյալ գործերը,

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,