Հայ լրագրողներն ու փորձագետները միասին կփնտրեն կառուցողական լուծումներ
20 Մարտի, 2023

Հայ լրագրողներն ու փորձագետները միասին կփնտրեն կառուցողական լուծումներ


Մարտի 17-ից 19-ը Երևանում կայացավ ԶԼՄ-ների հետ աշխատանքի և դրանց կարողությունների զարգացման EU Media Facility Lab նախաձեռնությունը: Այն կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS EAST» տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնությունը մեկնարկեց մարտի 17-ին՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ողջույնի խոսքով: 

Կառուցողական լրագրության վերաբերյալ «Մեղադրանքից այն կողմ» թեմայով եռօրյա դասընթացը, որը վարում էր Դոյչե Վելլե ակադեմիայի փորձագետ Ֆահմիմ Ֆերդուսը, հյուրընկալել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող 11 նախագծեր, որոնք ներկայացրին իրենց գործունեությունը։

Առաջին օրվա իր բացման խոսքում դեսպան Անդրեա Վիկտորինն ասաց, որ Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը զգալի ազդեցություն են թողնում այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են լրատվամիջոցների անկախությունը, մարդու իրավունքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը և երիտասարդներին ու ՓՄՁ-ներին աջակցությունը:

«Դրանք առաջարկում են սոցիալական տարբեր խնդիրների արդյունավետ լուծումներ՝ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Միաժամանակ, անկախ լրատվամիջոցների համար աշխատող արհեստավարժ լրագրողները, արժեքավոր, անաչառ և ստուգված տեղեկատվություն տրամադրելով, ծառայում են իրենց հասարակությանը: ԵՄ-ն, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ԶԼՄ-ները փոքր քայլերով նպաստում են Հայաստանի ավելի լավ ապագային։ Այս միջոցառումը կարող է հիմք դնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագիտական համայնքների և լրատվամիջոցների միջև ապագա համագործակցության համար: Միասին աշխատելը կուժեղացնի Հայաստանը և կնպաստի բոլորի համար ավելի լավ ապագայի կերտմանը», – նշեց Անդրեա Վիկտորինը:

Դասընթացի առաջին օրը լրագրողները քննարկեցին Հայաստանում լրագրության վիճակը և լրատվության մեջ բացասական հռետորաբանությունը, ծանոթացան կառուցողական լրագրության հիմունքներին ու ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերին, որոնք պատրաստել էին իրենց գործունեության վերաբերյալ կարճ պրեզենտացիաներ։

Հաջորդ երկու օրերի ընթացքում լրագրողները խորացրին իրենց գիտելիքները պատմասացության մեջ կառուցողական լրագրության գործիքների վերաբերյալ՝ կառուցողական հարցազրույցի անցկացում, պատմության խմբագրում, շրջանակում, ներկայացում և վիզուալացում: Դասընթացի արդյունքում լրագրողները բացահայտեցին կառուցողական պատմությունների ներուժը՝ ոգեշնչելով մարդկանց վերանայել իրենց մոտեցումները, առաջարկելով լուծումներ և խրախուսելով գործողությունները:

Մասնակիցները ծանոթացան նաև Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերին՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը, տարածքային և տնտեսական զարգացմանը, ներառականությանը և երիտասարդության հզորացմանը, ծանոթացան տեղական համայնքներին առաջարկվող լուծումներին և ձեռք բերված արդյունքներին:

EU Media Facility Lab-ին մասնակցեցին հետևյալ ծրագրերը. «Դեպի ներառական Հայաստան», «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (ԵՄ-ն Սևանի համար), «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում», «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման», «Ստեղծարար աքսելերացիոն ծրագիր» (ՍԱԾ), «Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանում», «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում», «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր սեկտորով առաջնորդվող տնտեսական աճի խթանում», «Եվրոպական միությունը շրջակա միջավայրի համար․ կանաչ համայնք – դիմակայուն ապագա», «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ»:

Դասընթացից հետո մասնակիցները կարող են դիմել EU NEIGHBOURS EAST-ի արտադրության աջակցության սխեմային, որի նպատակն է հնարավորություն տալ լրագրողներին ստեղծել կառուցողական լրագրողական պատմություններ իրենց նախընտրած ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների մասին:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,