Դեպի ներառական Հայաստան

Նկարագրություն
«Դեպի ներառական Հայաստան» ծրագիրը համահունչ է դրամաշնորհի գլոբալ նպատակին, որն է՝ ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների համընդհանուր օրակարգերի խթանումը՝ Հայաստանում կոալիցիաների հզորացման միջոցով:
Ծրագիրը կբարելավի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Հայաստանում, քանի որ այն կաջակցի ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հզոր կոալիցիա, որը համակարգված կերպով կջատագովի ներառական օրենսդրության համար, կմշտադիտարկի օրենքների արդյունավետ կիրարկումը և կօգտագործի մարդու իրավունքների միջազգային մեխանիզմները, ինչպիսին է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD), որպեսզի ստիպի մեր կառավարությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները:
Ծրագրի թիրախային խումբը հաշմանդամություն ունեցող անձինք են, նրանց ընտանիքի անդամները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, սոցիալական աշխատողները, իրավաբանները, կրթական և առողջապահական ոլորտի մասնագետները:
Ծրագրի հիմնական շահառուները հաշմանդամություն ունեցող անձինք են:
Ծրագիրը կջատագովի և կուղղվի հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանը:
Ծրագրի շահագրռգիռ կողմերն են ՀՀ Կառավարությունը, խորհրդարանի անդամները, զանգվածային լրատվամիջոցները, ինչպես նաև Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների կողմից առաջադրված այլ շահագրգիռ կողմեր՝ Կոալիցիայի ռազմավարական պլանը մշակելուց հետո:
Հատուկ նպատակներ
Ծրագրի կոնկրետ խնդիրներն են՝
1. Աջակցել Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ներառական օրենսդրության և քաղաքականության ընդունումն ու արդյունավետ կիրարկումը:
2. Ստեղծել հզոր համայնքային շարժումներ՝ աջակցելու և խթանելու հաշմանդամության իրավունքահենք մոտեցումը:
3. Մշտադիտարկել և զեկուցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ներպետական օրենսդրության մասին:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.
Արդյունք 1. Հզոր և կայացած Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա, որն ընդգրկված է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված բոլոր նախաձեռնություններում, օրենսդրության և քաղաքականությունների մշակման մեջ:
Արդյունք 2. Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության և հավասար իրավունքների խթանմանն ուղղված ուժեղ առաջարկությունների և քաղաքականությունների ներկայացում:
Արդյունք 3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 2017-2020թթ. իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույցի ներկայացում, որը կներառի հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր իրավունքները:
Արդյունք 4. Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող ջատագովության գործողություններ՝ ուղղված կրթությանը, հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերատադրողական առողջության իրավունքին, ներառական սպորտին, մատչելիությանը, լսողության և տեսողության խնդիրներ անձանց, մտավոր և հոգեբանա-սոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին և հնարավորություններին, զբաղվածությանը, երեխաների իրավունքներին, ծնողական աջակցության խմբերին և այլն:
Արդյունք 5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ջատագովության նպատակով ստեղծված հզոր համայնքային շարժում:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ, Ներառականություն
Թեմա:
Մարդու իրավունքներ
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.09.2020
Ավարտի ամսաթիվ:
30.04.2023
Կայքէջ:
https://coalition.am/

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,