EU NEIGHBOURS EAST-ը՝ FOTOFESTIWAL-ի հետ համագործակցությամբ հրավիրում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող պրոֆեսիոնալ լուսանկարիչներին մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթին և ստանալ 1,000 եվրո շահելու հնարավորություն։
Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 23-ն է։
«Ընտանեկան կապեր»
Ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների և ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում և միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն և կորստին:
Այնժամ, երբ համավարակային սահմանափակումների և պատերազմի պատճառով սրվել է ընտանեկան կապերի կարևորության ու փխրունության նկատմամբ ուշադրութունը, մրցույթը հրավիրում է լուսանկարիչներին ներկայացնել 8-20 լուսանկարների շարք՝ ներկայացնելով «ընտանեկան կապեր» թեմայի շուրջ իրենց գեղարվեստական, սոցիալական և, առաջին հերթին, անձնական մեկնաբանությունները։
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները կհայտարարվեն 2023 թվականի փետրվարի վերջին: Հաղթողները հայտնի կդառնան 2023 թվականի մարտին:
Յուրաքանչյուր երկրից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա) ընտրված հաղթողին կտրվի 1,000 եվրո դրամական մրցանակ: EU NEIGHBOURS EAST վեբկայքում կհրապարակվեն հարցազրույցներ հաղթողների հետ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,