Դիմիր և դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան. դիմումների ընդունման վերջնաժամկետն երկարացվել է մինչև հոկտեմբերի 9-ը
30 Սեպտեմբերի, 2022

Դիմիր և դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան. դիմումների ընդունման վերջնաժամկետն երկարացվել է մինչև հոկտեմբերի 9-ը


Հաշվի առնելով, որ ոմանք նոր են սկսում ուսումնական տարին, մյուսներն էլ ճանապարհորդում են, և նրանք բոլորը կրում են տարածաշրջանային անկայունության հետևանքները՝ մենք երկարաձգում ենք դիմումները ընդունման վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 9-ը, որպեսզի երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու արդար հնարավորություն ընձեռենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դա անել։

Որպես երիտասարդ եվրոպական դեսպան դու ավելին կիմանաս երիտասարդության համար ԵՄ հնարավորությունների մասին, կներկայացնես քո երկիրը միջազգային ասպարեզում և կնպաստես համայնքիդ զարգացմանը: Դու ձեռք կբերես նոր հմտություններ և քո գաղափարներն ու հետաքրքրությունները կիսող նոր ընկերներ ամբողջ Եվրոպայից։

Այսպիսով, եթե դու 16-ից 26 տարեկան ես, լավ տիրապետում ես անգլերենին և հանդիսանում ես Արևելյան գործընկերության 6 երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա) կամ որևէ Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության քաղաքացի, ապա մինչև հոկտեմբերի 9-ը կարող ես ներկայացնել դիմում՝ «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից գործարկված «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու համար:

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 9-ը լրացնել այս առցանց դիմումի ձևը: Ընտրության գործընթացը բաղկաղած է մի քանի փուլից. դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող շաբաթների ընթացքում հաջողակ դիմորդները կհրավիրվեն հարցազրույցների և կմասնակցեն նախաձեռնությանն ու ԵՄ-ին առնչվող թեմաների վերաբերյալ հատուկ հանդիպումներին: Դիմումների ներկայացման և ընտրության գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ՝ https://euneighbourseast.eu/young-european-ambassadors/։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը մեկնարկել է 2016 թվականին՝ որպես ԵՄ-ի Արևելյան հարևանության համար «EU NEIGHBOURS east» տարածաշրջանային հաղորդակցական ծրագրի մաս։

Դիմել հիմա

Իմացիր ավելին

Դիմումի ձև

Ծանոթացիր գործող երիտասարդ եվրոպական դեսպանների հետ

Երիտասարդ եվրոպական դեսպանները գործողության մեջ

Երիտասարդ եվրոպական դեսպանների մասին պատմող բլոգային նյութեր

YEA ամսագիր 2022



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,