Դիմիր եւ 2024 թ.-ին միացիր EU4Youth-ի շրջանավարտների ցանցին
EU4Youth
21 Դեկտեմբերի, 2023

Դիմիր եւ 2024 թ.-ին միացիր EU4Youth-ի շրջանավարտների ցանցին


Եվրոպական միության արեւելյան գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) բնակվող երիտասարդները հրավիրվում են անդամակցելու նոր շրջափուլ մտնող EU4Youth-ի շրջանավարտների ցանցին։

Այն միավորում է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերի երիտասարդ շահառուներին՝ նպատակ ունենալով մոբիլիզացնել նրանց ոգեւորությունը եւ կամավորական ոգին։ Այն երիտասարդական աշխատանքի գործնական փորձ ձեռք բերելու, ինչպես նաեւ անապահով երիտասարդների հետ կապեր հաստատելու հնարավորություն է։ Շրջանավարտները վերջիններիս կօգնեն առավել ակտիվ լինել իրենց համայնքներում, ինչպես նաեւ մասնակցել ԵՄ շարժունակության ապագա ծրագրերին:

Ցանցի բոլոր անդամները՝

  • կստանան մենթորական աջակցություն իրենց բնակության երկրում պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատողից,
  • կիրականացնեն տեղական նախաձեռնություններ իրենց համայնքների անապահով խմբերի համար: Մենթորական եւ վարչական աջակցությունից զատ, յուրաքանչյուր թիմային նախաձեռնությանը կտրամադրվի մինչեւ 1500 եվրո՝ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար,
  • կմասնակցեն Ցանցի միջոցառումներին (առցանց եւ առկա), ինչպիսիք են մեկնարկային եւ միջանկյալ հանդիպումները, թեմատիկ սեմինարները եւ ցանցային միջոցառումները, IdeaLab-ը եւ վերջնական գնահատման միջոցառումը: Բացի այդ, Ցանցի բոլոր անդամներն ու նախկին անդամները պարբերական թարմացումներ են ստանում վերապատրաստման նոր հնարավորությունների վերաբերյալ,
  • կզարգացնեն իրենց կարողությունները եւ ձեռք կբերեն երիտասարդների հետ աշխատելու ավելի մեծ փորձ (առանձնահատուկ կենտրոնանալով անապահով երիտասարդների վրա): Անդամները կսովորեն, թե ինչպես կիրառել մասնակցային գործիքներ համայնքի կարիքների վերլուծության համար, երիտասարդների հետ ներգրավվել համայնքի աջակցության միջոցառումների նախագծման մեջ եւ հանդես բերել քաղաքացիական ակտիվություն,
  • կստանան ճանաչման վկայագիր՝ իրենց նախաձեռնության (նախաձեռնությունների) հաջող ավարտից հետո: Վկայագիրը կտրամադրվի Եվրոպական հանձնաժողովում EU4Youth-ի կառավարման մարմնի կողմից:

Դիմորդները պետք է՝

  • լինեն 18-30 տարեկան,
  • ունենան անապահով երիտասարդների հետ աշխատելու եւ իրենց համայնքում փոփոխություն մտցնելու հետաքրքրվածություն,
  • օրինական հիմունքներով բնակվեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում կամ Ուկրաինայում (Ուկրաինայի կամ Բելառուսի՝ իրենց երկրի սահմաններից դուրս բնակվող քաղաքացիների հարցը կքննարկվի առանձին),
  • պատրաստ լինեն ամսական մոտ 2–4 օր տրամադրել Ցանցի շրջանակում կամավորական աշխատանքին,
  • լինեն ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող որեւէ նախաձեռնության («Էրազմուս+», «Երիտասարդները գործողության մեջ» (Youth in Action), «Եվրոպական համերաշխության կորպուս», «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth), «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» կամ «ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամ») կամ երիտասարդներին եւ երիտասարդական աշխատանքին ուղղված մեկ այլ տարածաշրջանային կամ ազգային ծրագրի նախկին մասնակից,
  • լինեն ազգային կամ համայնքային մակարդակով երիտասարդական աշխատանքային գործունեության փորձառու շահառու (կամ ունենան նման փորձ ձեռք բերելու ցանկություն),
  • ունենան անապահով երիտասարդների հետ համագործակցելու կարողությունները զարգացնելու շահագրգռվածություն՝ մեկ թիմում իրականացնելով նախաձեռնություն իրենց համայնքում 10 ամսվա ընթացքում (2024 թ. հունվար – հոկտեմբեր):

Ցանցը կմիավորի բաց ընտրությամբ ընտրված մինչեւ 60 երիտասարդների (մոտ 10-12 մասնակից յուրաքանչյուր երկրից)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 20-ը: Դիմելու համար խնդրում ենք լրացնել ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ:

EU4Youth-ի շրջանավարտների ցանցը կկառավարվի «EU4Youth» ծրագրի համակարգման եւ աջակցության թիմի կողմից՝ սերտ համագործակցելով ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսների կենտրոնի «Էրազմուս+՝ Երիտասարդները գործողության մեջ» եւ «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների ցանցի եւ «EUNEIGHBOURS East» ծրագրի հետ: Կհաստատվեն կապեր նաեւ այլ տարածաշրջանային նախաձեռնությունների եւ ծրագրերի հետ։

Իմացիր ավելին

Դիմել

EU4Youth-ի շրջանավարտների ցանցին դիմելը. հաճախ տրվող հարցեր

EU4Youth-ի շրջանավարտների ցանց



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,