Հայաստանից եւ Եվրոպական միությունից «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամները ապրիլի 11-ից 16-ը Հայաստանի մարզերում կիրականացնեն մի շարք միջոցառումներ՝ բուհեր, ՀԿ-ներ, եվրաակումբներ եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններ այցելությունների միջոցով տարածելով «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» ուղերձը։
Հայաստանը ներկայացնող 50 երիտասարդ եվրոպական դեսպաններից բաղկացած խմբին կմիանան Իսպանիայից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Մեծ Բրիտանիայից ժամանած վեց երիտասարդ եվրոպական դեսպաններ՝ խթանելով ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանի երիտասարդների միջեւ միջսահմանային երկխոսությունն ու փոխանակումը։
Միջոցառումների շարքը նպատակ ունի ապահովել, որ Հայաստանի ողջ տարածքում երիտասարդները լավագույնս հասկանան ԵՄ-ՀՀ հարաբերությունները, ներառյալ այնպիսի զարգացումները, ինչպիսիք են ԵՄ-ՀՀ ռազմավարական օրակարգի հաստատումը եւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, եւ օգտվեն այդ համագործակցությունից բխող հնարավորություններից։
Համալսարանական այցելությունների, տեղական համայնքների հետ հանդիպումների, մշակութային միջոցառումների եւ հասակակիցների միջեւ փոխանակումների միջոցով երիտասարդ եվրոպական դեսպանները կստեղծեն երկխոսության, փորձի փոխանակման եւ փոխադարձ ուսուցման միջավայրեր։
Մայրաքաղաք Երեւանում կայանալիք միջոցառումներից զատ, շաբաթվա ընթացքում կլինեն այցելություններ Եղեգնաձոր, Գորիս եւ Ապարան՝ ապահովելով իրազեկում մայրաքաղաքից դուրս եւ փոխազդեցություն մարզային համայնքների հետ։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական հաղորդակցման ցանց է, որը կապում է երիտասարդներին Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ԵՄ անդամ պետություններից եւ Միացյալ Թագավորությունից: Ցանցի նպատակն է` բարձրացնել իր Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016 թվականին եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2500 երիտասարդի ավելի քան 30 տարբեր երկրներից:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,