«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEAs) նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թ.-ի հունիսին՝ որպես «EU NEIGHBOURS east» ծրագրի մաս, եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2600 երիտասարդի ավելի քան 30 տարբեր երկրներից:
Երիտասարդ եվրոպական դեսպաններն ուսանողներ, երիտասարդ մասնագետներ եւ համայնքային ակտիվիստներ են, ովքեր կամավորական հիմունքներով ժամանակ են հատկացնում ու մասնակցում տարբեր երկրներում եւ առցանց կարգով անցկացվող հարյուրավոր միջոցառումների: Սեղմիր այստեղ՝ նրանց ՊՐՈՖԻԼՆԵՐԸ տեսնելու համար:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն իր ցանցի անդամներին առաջարկում է կամավորության, կարիերայի զարգացման եւ երիտասարդական առաջնորդության հնարավորություններ: Նրանք իրենց ներդրումն են ունենում քաղաքացիական ակտիվության տարբեր ձեւերի մեջ, այդ թվում.
Լինելով երիտասարդ եվրոպական դեսպան` դու հնարավորություն կստանաս ձեռք բերել նոր երիտասարդ համախոհներ եւ զարգացնել անձնային ու մասնագիտական ունակություններդ: Կկարողանաս ծանոթանալ քեզ հետ միեւնույն գաղափարներն ու հետաքրքրությունները կիսող այլ երիտասարդների հետ՝ քո եւ այլ երկրներից: Կշրջես ամբողջ երկրում եւ կշփվես այլ մարդկանց հետ՝ խոսելով Եվրոպական միության, քո երկրի հետ վերջինիս գործընկերության, ինչպես նաեւ դրա ընձեռած հնարավորությունների մասին: Այս ամենը կօգնի բարելավել քո թիմային աշխատանքի, նախագծերի պլանավորման եւ իրականացման, միջոցառումների կառավարման, ներկայացման եւ հանրային խոսքի, լեզուների եւ հաղորդակցության, ինչպես նաեւ բովանդակության ստեղծման ունակությունները, եթե թվարկելու լինենք դրանք: Նշվածները կարեւոր հմտություններ են, որոնք օգտակար կգտնվեն քո հետագա կարիերայում:
Դու նաեւ կօգտվես դինամիկ եւ ներառական աջակցության համակարգից, որը ներառում է.
Լինելով ակտիվ հարազատ համայնքում՝ հնարավորություն կստանաս քո ընկերներին, ընտանիքին և երկրին ցույց տալու, թե ինչպիսի միջավայրում ես ցանկանում ապրել: Կկարողանաս հզորացնել քեզ շրջապատող մարդկանց և ազդեցություն ունենալ նրանց կյանքում:
Եվ վերջում, որն ամենակարևորն է, երիտասարդ եվրոպական դեսպան լինելը քեզ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր ընկերներ, կիսվել քո գիտելիքներով և փորձով կամ պարզապես բացահայտել ինքդ քեզ ու շրջապատող աշխարհը:
Մասնակցությունը «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը կամավոր է, և որևէ վարձատրություն նախատեսված չէ:
Երիտասարդ եվրոպական դեսպանների գործունեության կազմակերպումը ֆինանսավորվում է «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Այն ներառում է, օրինակ, ինտերակտիվ սեմինարների անցկացման համար այցելությունների կազմակերպումը դպրոցներ և բուհեր, բնապահպանական գործողությունները (օրինակ՝ ծառատունկ, տարածքի մաքրում և այլն), մասնակցությունը արտերկրյա միջազգային միջոցառումներին և այլն:
Դու կարող ես դիմել, եթե.
Ընտրության բոլոր չափանիշներն և հաճախ տրվող հարցերին կարող ես ծանոթանալ այստեղ: Ամենամյա հայտամրցույթին կարող ես դիմել այստեղ: Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար անհրաժեշտ է մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 3-ը լրացնել դիմումի ձեւը։
Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար հարկավոր է անցնել որոշակի գործընթացով: Առաջին փուլը երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու վերաբերյալ սեփական հետաքրքրության արտահայտումն է՝ մասնակցելով ամենամյա հայտամրցույթին: Հայտերի ընդունման գործընթացի փակվելուց հետո անհրաժեշտ է կատարել ևս մի քանի քայլ, որոնք լրացուցիչ գործողություններ են պահանջում թեկնածուների կողմից: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո այդ հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած թեկնածուներին կառաջարկվի ներկայացնել հավելյալ տեղեկատվություն (օրինակ` տրամադրել պրոֆիլի լուսանկար, ստորագրել համաձայնության ձև, մշակել կայքի պրոֆիլի նկարագրություն և այլն) և, ի վերջո, նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման ավարտից մինչև վերջնական արդյունքների ամփոփման գործընթացը տևում է մոտ ութ շաբաթ: Կարող է թվալ, թե այս ամենը ժամանակատար է, բայց ամեն ինչ ավելի հեշտ է, քան թվում է:
Հայաստանում գործում են 70 երիտասարդ եվրոպական դեսպաններ: Սեղմիր այստեղ՝ նրանց հետ ծանոթանալու համար:
2021 թվականից ի վեր հայաստանցի դեսպանները կազմակերպել եւ իրականացրել են քաղաքացիական ակտիվության շուրջ 400 միջոցառումներ: Օրինակ՝ նրանք մասնակցել են «Մոդել Եվրոպական միություն Երեւան 2025» ինտերակտիվ սիմուլյացիոն խաղին, որը միավորել էր 60 երիտասարդների Հայաստանից և ԵՄ անդամ պետություններից: «Կոպեռնիկոս Բեռլին» ՀԿ-ի հետ համատեղ դեսպաններն անցկացրել են մշակութային սեմինար ու մասնակցել երիտասարդների մասնակցության և եվրոպական համագործակցության վերաբերյալ պանելային քննարկմանը: Միջոցառումը մեծացրել է երիտասարդ եվրոպական դեսպանների ճանաչելիությունը՝ որպես ԵՄ-ՀՀ հարաբերությունների ակտիվ մասնակիցներ, խթանել է միջմշակութային երկխոսությունը և ի ցույց դրել Հայաստանի մշակութային ժառանգությունը եվրոպական համատեքստում:
Գործունեության մյուս ձեւերից են.
Նրանց գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱՅՈ: Նույնիսկ եթե դու երիտասարդ եվրոպական դեսպան չես, կարող ես մասնակցել նրանց կազմակերպած միջոցառումներին: Հետաքրքրե՞ց: Եթե այո, ապա ստորև ներկայացնում ենք այն տարբերակները, որոնց միջոցով կարող ես հետևել նորություններին.
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,