
Հայկական ընկերությունները մասնակցել են աշխատանքային միջավայրում անվտանգության ապահովման եւ առողջության պահպանման ոլորտի աշխարհի առաջատար միջազգային ցուցահանդեսին՝ A+A 2025-ին, որը կայացել է 2025 թվականի նոյեմբերի 4-ից 8-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։
Այս մասնակցությունը հնարավոր դարձավ շնորհիվ Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) աջակցության՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում» ծրագրի շրջանակում եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
A+A 2025-ին մասնակցում էին 58 երկրներից 2000 ցուցադրողներ։ Աշխատանքային արտահագուստ արտադրող 8 հայկական ընկերություններ հնարավորություն ստացան իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային գնորդներին եւ ծանոթանալ ոլորտի վերջին նորարարություններին։
«Այս իրադարձությունը շրջադարձային էր աշխատանքային արտահագուստ արտադրող հայկական ընկերությունների համար՝ ընդգծելով նրանց հմուտ մասնագիտական կարողությունները, բարձր որակական չափանիշները եւ միջազգային շուկաներում ընդլայնման պատրաստակամությունը», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրության մեջ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,