Ամփոփվել են «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի արդյունքները
28 Փետրվարի, 2024

Ամփոփվել են «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի արդյունքները


Ընդհանուր առմամբ շուրջ 150 ձեռնարկություններ եւ ընկերություններ ստացել են տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն, 126 գործընկեր ստացել է դրամաշնորհ եւ ավելի քան 350-ը՝ մասնակցել տարբեր ծրագրերի: 

Սրանք «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի արդյունքներն են, որոնք ամփոփվել են փետրվարի 26-ին Երեւանում կայացած փակման միջոցառման ժամանակ։

14,95 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով ծրագրի շնորհիվ ստեղծվել եւ պահպանվել է 1415 աշխատատեղ։ Աջակցություն ստացած ձեռնարկությունների աշխատակիցների կեսից ավելին կանայք են, իսկ ձեռնարկությունների 78%-ից ավելին ունի կին սեփականատեր կամ կին ղեկավար:

«ITTD-ի շնորհիվ Հայաստանի հյուսիսում իրականացվել են մի շարք հրաշալի նախաձեռնություններ, որոնք նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների միջոցով աշխուժացնում են տեղական տնտեսություններն ու համայնքները: Այս ձեռնարկությունները ոչ միայն արժեւորում են Հայաստանի մշակութային ժառանգությունն ու գեղեցիկ բնաշխարհը, նաեւ նպաստում են կայուն ապրուստի միջոցների աղբյուրների ստեղծմանը: Իսկ տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը, որպես տարածաշրջանում տեխնոլոգիական նորարարությունների կենտրոն»,- նշել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը:

«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի նպատակն էր Հայաստանի հյուսիսային շրջաններում ստեղծել նորարարական եւ բազմազան զբոսաշրջային ձեռնարկություններ, ինչպես նաեւ խթանել եւ հետագայում զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական եւ նորարարական էկոհամակարգը։ 2019 թվականից ծրագիրը սերտորեն համագործակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,