Նոյեմբերի 26-ին պաշտոնապես իր դռները բացեց Ալավերդու վերանորոգված մշակույթի տունը։
Վերանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության, Ալավերդու համայնքապետարանի, ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) ծրագրի, ինչպես նաեւ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքային կայունության ամրապնդումն էներգաարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի համագործակցության եւ համաֆինանսավորման շնորհիվ։
Ալավերդու մշակույթի տունը, որը տարիներ շարունակ չէր գործում, վերածվել է համերգների, թատերական ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների, պաշտոնական հանդիպումների եւ համայնքային միջոցառումների անցկացման վայրի: Մշակույթի տունը կհյուրընկաի նաեւ Լոռու միջազգային թատերական փառատոնը՝ էլ ավելի խթանելով տարածաշրջանի մշակութային կյանքը:

«Եվրոպական միությունը հպարտ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք խթանում են տեղական զարգացումը եւ մշակութային վերածնունդը։ ԵՄ-ի համար մշակութային տարածքներում ներդրում կատարելը նշանակում է ներդրում կատարել մարդկանց՝ հատկապես երիտասարդության, տաղանդների եւ ապագա հնարավորությունների մեջ: Ալավերդու մշակույթի տան վերափոխումը ցույց է տալիս տեղական իշխանությունների, միջազգային գործընկերների եւ համայնքի բնակիչների միջեւ համագործակցության ուժը», — ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ալավերդի կատարած այցի ընթացքում դեսպանը հանդիպել է նաեւ տեղի հունական համայնքի ներկայացուցիչների հետ՝ գնահատելով նրանց երկարամյա մշակութային ժառանգությունը։
Իմացիր ավելին
Մամուլի հաղորդագրություն
Հայաստանի հունական եւ այլ ազգային փոքրամասնությունների համայնքների մասին ավելին կարող եք իմանալ ArmKodak կայքէջում՝ երիտասարդ եվրոպական դեսպանների (YEAs) պատրաստած լուսանկարչական ռեպորտաժում





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,