Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետների ասոցիացիան (ACAMS) գործարկել են վերջինիս Եվրասիական մասնաճյուղը` Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում համապատասխանության մասնագետներին ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հարցում աջակցելու համար:
Մասնաճյուղը մի շարք երկրներից, այդ թվում` Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից գործընկերների համար կապերի հաստատման, համագործակցային նախաձեռնությունների, վերապատրաստման ու գիտելիքների և լավագույն պրակտիկաների փոխանակման հարթակ է ծառայելու՝ տարածաշրջանային ռիսկերին և կարգավորմանն առնչվող խնդիրներին արձագանքելու նպատակով:
Նոր նախաձեռնությունը հիմնված է ՎԶԵԲ գործընկեր ֆինանսական հաստատությունների բանկային աշխատողներին փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, պատժամիջոցներից խուսափելու, խարդախության և այլ ֆինանսական հանցագործությունների նկատմամբ նորմատիվ պահանջներին հետևելու ռազմավարությունների ուսուցման շուրջ երկու կազմակերպությունների միջև ձեռք բերված համաձայնության վրա:
Ներկա դրությամբ փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետի (CAMS) որակավորում ստանալու համար կրթաթոշակ են ստացել համապատասխանության 70 մասնագետներ Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից: CAMS հավաստագիրը գերազանցության համաշխարհային նշաձող է համարվում ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում: ՎԶԵԲ-ի կրթաթոշակները ֆինանսավորվել են Եվրամիության կողմից:
Իմացիր ավելին
Փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետների ասոցիացիա





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,