Եվրոպական միության խորհրդի նոր Պորտուգալիայի նախագահության հիմնական գերակայություններից մեկն արդյունավետ բազմակողմանի քաղաքականությանը հավատարիմ գլոբալ Եվրոպան է, որը հատուկ ուշադրություն պետք է դարձնի հարևան երկրների նկատմամբ։
Պորտուգալիայի նախագահությունը, որը սկսվել է 2021 թվականի հունվարի 1-ից, «կպաշտպանի հանուն զարգացման արդյունքամետ միջազգային գործընկերությունները և կխթանի մասնավորապես առողջապահության և կրթության ոլորտներում մարդկային զարգացման վերաբերյալ բանավեճերը, այդ թվում՝ գենդերային հավասարության և կանանց հզորացման հարցերի շուրջ»:
Պորտուգալիայի նախագահությունը «Գործելու ժամանակը. արդար, կանաչ և թվային վերականգնում» նշանաբանի ներքո նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի դիմակայունությունը և եվրոպական սոցիալական մոդելի նկատմամբ նրա քաղաքացիների վստահությունը՝ խթանելով համերաշխության, մերձեցման և համախմբվածության ընդհանուր արժեքների վրա հիմնված Միությունը՝ ներկայիս համավարակային ճգնաժամից ուշքի գալու համար:
Այն նպատակ է հետապնդելու ապահովել, որպեսզի կլիմայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում փոփոխությունները տեղի ունենան ներառական ձևով՝ առանց որևէ մեկին անուշադրության մատնելու՝ միաժամանակ ուշադրության արժանացնելով համավարակի սոցիալական ասպեկտը:
Պորտուգալիան մտադիր է առաջնահերթություն տալ «Եվրոպայի կանաչ գործարքի» իրականացմանը՝ հետապնդելով կայուն տնտեսական վերականգնման նպատակ, և խթանել կլիմայի մասին առաջին եվրոպական օրենքի ընդունումը:
Պորտուգալիայի նախագահությունը կաջակցի նաև Եվրոպական առողջապահական միության ստեղծմանը, որը կամրապնդի հանրային առողջապահական ճգնաժամերին արձագանքելու և անվտանգ պատվաստանյութեր արտադրելու ու բաշխելու կարողությունը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։
Պորտուգալիան ԵՄ խորհրդում կնախագահի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Իմանալ ավելին
Պորտուգալիայի գերակայությունները նախագահության ընթացքում





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,