Համերաշխություն հանուն առողջության․ ԵՄ–ն և ԱՀԿ–ն թթվածնի խտացուցիչներ են փոխանցել Հայաստանին
9 Ապրիլի, 2021

Համերաշխություն հանուն առողջության․ ԵՄ–ն և ԱՀԿ–ն թթվածնի խտացուցիչներ են փոխանցել Հայաստանին


Ապրիլի 7-ին Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոխանցել են 100 թթվածնի խտացուցիչ։ Թթվածնի խտացուցիչների հանձնումն իրականացվել է Եվրոպական միության և ԱՀԿ-ի համատեղ ջանքերով՝ «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է  օգնել կանխել, հայտնաբերել և արձագանքել COVID-19 համավարակին՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրներում։

Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են։ Դրանք ծառայելու են որպես առաջին անհրաժեշտ քայլ՝ COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար:

«Այս դժվարին ժամանակաշրջանում մենք տրամադրել ենք աջակցություն տնտեսական աճի ուղղությամբ, աջակցել հիվանդանոցներին՝ ապահովելով եվրոպացի մասնագետների այցեր, օգնել հեռավար կրթության հասանելիության ապահովման հարցում, և ամենակարևորը՝ համավարակի ընթացքում աջակցել ենք Հայաստանին փրկելու մարդկանց կյանքեր։ Հավատացած եմ՝ թթվածնի խտացուցիչների տրամադրումը կօգնի մեղմել համավարակի ընթացքում առաջացած սթրեսն ու ճնշումները հիվանդանոցներում, բժիշկների և բուժքույրերի շրջանում՝ նպաստելով կյանքեր փրկելու և ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանն ուղղված նրանց գործին»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նախաձեռնության շրջանակում ընդհանուր առմամբ տրամադրվել է 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են Հայաստանում համավարակին սպասարկող հիվանդանոցների միջև, 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոց, 11 պացիենտի մոնիտոր, 20 էլեկտրասրտագրության սարք և 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Ի լրումն՝ առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆտորոգրաֆիայի ստացիոնար սարքավորում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,