ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից մահապատիժը վերացնելու քայլը
26 Մարտի, 2021

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից մահապատիժը վերացնելու քայլը


Ս.թ. մարտի 19-ին Հայաստանն ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված Երկրորդ կամընտիր արձանագրության վավերացման փաստաթուղթը՝ դառնալով այն ընդունած 89-րդ պետությունը:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի` մահապատժի վերացմանն ուղղված Երկրորդ կամընտիր արձանագրությունն աշխարհում գործող միակ միջազգային պայմանագիրն է, որն արգելում է մահապատիժները և նախատեսում է մահապատժի լիարժեք վերացում: 1989 թ.-ին ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին (ՔՔԻՄԴ) կցված այս տեքստը պահանջում է, որ այն վավերացնող պետությունները վերջնականապես հրաժարվեն մահապատժի կիրառումից:

Ինչպես նշված է մարտի 24-ին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տարածած հայտարարության մեջ, ԵՄ-ն ողջունում է այս կարևոր որոշումը, որը համահունչ է ամենաանմարդկային և դաժան պատժից հրաժարվելու համաշխարհային միտմանը։

«Թեպետ ՀՀ Սահմանադրությունն արդեն պաշտպանում է կյանքի իրավունքը և արգելում է մահապատիժը, Հայաստանը, սույն արձանագրությանը միանալով, անշրջելի է դարձնում դրա [մահապատժի] վերացումը»,- ասված է հայտարարության մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,