ԵՄ-ն հաստատել է Եվրատոմի հետազոտությունների և ուսուցման ծրագիրը
21 Մայիսի, 2021

ԵՄ-ն հաստատել է Եվրատոմի հետազոտությունների և ուսուցման ծրագիրը


Եվրոպական միության խորհուրդը մայիսի 12-ին հաստատեց Եվրատոմի հետազոտությունների և ուսուցման 2021-2025թթ. ծրագրի ստեղծման կանոնակարգը: Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 1,38 միլիարդ եվրո, որը կլրացնի մեկ այլ եվրոպական շրջանակային ծրագրին՝ «Հորիզոն Եվրոպային»:

Նոր հաստատված ծրագիրը կնպաստի միջուկային հետազոտություններին, կաջակցի քաղցկեղի դեմ պայքարի եվրոպական ծրագրին և կամրապնդի Եվրոպայի միջուկային փորձագիտական և կոմպետենցիոն կարողությունները:

Ծրագիրը կնպաստի ջերմամիջուկային կառավարվող սինթեզին ուղղված եվրոպական հետազոտական ճանապարհային քարտեզի իրականացմանը: Ջերմամիջուկային կառավարվող սինթեզը լայնածավալ, ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի արտադրության երկարաժամկետ տարբերակ է:

Ծրագիրը կարևորում է նաև շարժունակության, կրթության և ուսուցման («Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողությունների» միջոցով), ինչպես նաև տարածման և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով Եվրոպայի միջուկային փորձագիտական և կոմպետենցիոն կարողությունների զարգացումը:

Եվրատոմի ընթացիկ նախագծերից մեկը HARMONIC-ն է («Սրտի ֆտորոգրաֆիայի և արդի ճառագայթային բժշկության ազդեցությունն առողջության վրա մանկաբուժության մեջ»), որը մեկնարկել է 2019-ին: 7 միլիոն եվրո բյուջեով նախագիծը գլխավորում են 24 գործընկերներ, որոնք ներկայացնում են 11 ԵՄ անդամ երկիր, ինչպես նաև Ուկրաինան և Շվեյցարիան: Այս հետազոտության շրջանակներում ճառագայթահարման հետ կապված ախտորոշիչ և բուժական պրոցեդուրաների լայն կիրառումը  նպաստել է մանկահասակ հիվանդների վաղ ախտորոշման և ապրելունակության բարելավմանը:

 

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Եվրատոմի հետազոտությունների և ուսուցման ծրագիր

Հորիզոն Եվրոպա

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,