ԵՄ-ն հանուն բարեխղճության։ Նոր ծրագիր՝ Արևելյան գործընկեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին և բաց կառավարմանն աջակցելու համար
14 Մայիսի, 2021

ԵՄ-ն հանուն բարեխղճության։ Նոր ծրագիր՝ Արևելյան գործընկեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին և բաց կառավարմանն աջակցելու համար


Եվրոպական միությունը մայիսի 20-ին անցկացվելիք բարձր մակարդակի առցանց միջոցառմամբ կմեկնարկի իր նոր՝ «ԵՄ-ն հանուն բարեխղճության» (EU for Integrity) ծրագիրը՝ կոռուպցիայի դեմ պայքարում և բաց կառավարման բարեփոխումներում իր արևելյան գործընկերներին աջակցելու համար։

Եռամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՏՀԶԿ-ի և Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) կողմից:

Մեկնարկային միջոցառման մասնակցության գրանցումը բաց է։ Մասնակիցները հրավիրվում են միանալու տարածաշրջանում բաց կառավարման բարեփոխումների առաջխաղացման վերաբերյալ քննարկումներին՝ ԵՄ-ն, ՏՀԶԿ-ն, ԲԿԳ-ն, ազգային իշխանությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացնող բարձրաստիճան խոսնակների մասնակցությամբ։

Օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ինստիտուտների գործառնությունը և ակտիվ քաղաքացիական հասարակությունն Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ժողովրդավարական վերափոխման կարևոր ասպեկտներն են: Այս մարտահրավերները հաղթահարելու և ավելի լավ արդյունքներ ապահովելու համար «ԵՄ-ն հանուն բարեխղճության» ծրագիրը կաջակցի գործընկեր երկրներին ապացույցների վրա հիմնված հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնելու գործում` առաջընթացի մշտադիտարկման համար կատարողական ցուցիչների շարք տրամադրելու միջոցով աջակցելով հակակոռուպցիոն օրենսդրության կիրարկմանը։ Ծրագիրը նախատեսում է նաև ընդլայնել կառավարություններին և քաղաքացիական հասարակությանն աջակցությունը՝ օգտագործելով ԲԿԳ գործողությունների ծրագրերը՝ կարևոր բարեփոխումներն առաջ մղելու և դրանք կյանքի կոչելու համար գործընկեր երկրների հետ աշխատելու համար:

Մեկնարկի միջոցառումը կկայանա մայիսի 20-ին, ժամը՝ 16։00-ին (ԿԵԺ)՝ Zoom հարթակում։ Միջոցառման ժամանակ կապահովվի անգլերեն-ռուսերեն թարգմանություն: Մասնակիցները կարող են գրանցվել ցանկացած պահի:

Իմացիր ավելին

Մեկնարկի միջոցառման մասին հայտարարություն

Գրանցման հղում

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,