Հունվարի 26-ից Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային իշխանությունների հետ ընտրված ընդհանուր 1000 ընտանիք աջակցություն կստանան «Արտակարգ օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագրի միջոցով։
Յուրաքանչյուր ընտանիք կստանա մեկամսյա պարենային և հիգիենիկ պարագաներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից:
Հունվարի 25-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել էր ՀԲԸՄ պահեստ, որտեղ բաշխման են պատրաստվում Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունից տուժած ընտանիքների համար նախատեսված ծանրոցները։ Այցի ընթացքում դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին և կամավորներին՝ նրանց կատարված աշխատանքի համար:
«Արտակարգ օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը ԵՄ ընթացիկ չորս ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով տեղահանված բնակչությանը:
Իմանալ ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,