ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող ծրագիրն աջակցում է Շիրակի մարզում հաստատված տեղահանվածներին
12 Փետրվարի, 2021

ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող ծրագիրն աջակցում է Շիրակի մարզում հաստատված տեղահանվածներին


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Գործել հիմա և անհապաղ մարդասիրական օգնություն պատերազմի արդյունքում ԼՂ-ից ժամանած ընտանիքներին» ծրագրի միջոցով Շիրակի մարզում հաստատված 120 ընտանիք կստանան հիգիենայի հիմնական պարագաներ, իսկ երեխաներին կցուցաբերվի հոգեբանական և սոցիալ–հոգեբանական աջակցություն, ինչպես նաև կրթական օժանդակություն։

Փետրվարի 8-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելեց ծրագիրն իրականացնող «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գրասենյակ, որտեղ պահվում են երեխաների համար նախատեսված պլանշետները, մինչև դրանց Շիրակի մարզ ուղարկվելը: Պլանշետների միջոցով կապահովվի 173 տեղահանված երեխայի առցանց կրթություն ստանալու հասանելիությունը։ Այցելության ընթացքում դեսպանն ընդգծեց տեղահանված երեխաների կրթության հասանելիության կարևորությունը։ Քննարկվեց նաև Հայաստանում երիտասարդության և տեղահանված անձանց շուրջ ստեղծված իրավիճակը:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ–ն Հայաստանում աջակցում է Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում տեղահանված մարդկան

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,