«Հորիզոն 2020» ծրագրի կողմից ֆինանսավորվող «TOMORROW» նախագիծը սկսում է իր «Էներգիայի նոր աղբյուրների անցման ուսումնական էստաֆետ» փոխադարձ ուսուցման չորսամսյա ծրագրի երկրորդ թողարկումը: Այս դասընթացը նախատեսված է ընտրված պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության դերակատարների համար, ովքեր հետաքրքրված են իրենց քաղաքներում էներգիայի նոր աղբյուրների անցման կառավարման գործընթացների խթանմամբ:
Ծրագիրը կազմակերպվել է, որպեսզի աջակցի մասնակիցներին կապ հաստատել, սովորել ու փոխանակվել փորձով առ այն, թե ինչպես կարելի է նպաստել քաղաքներում էներգիայի նոր աղբյուրների անցմանն ուղղված բազմակողմ ներգրավվածության գործընթացներին: Ծրագիրը կկիսվի «TOMORROW» նախագծի շրջանակներում հավաքված գիտելիքներով ու փորձով առ այն, թե ինչպես կարելի է նախատեսել և խթանել էներգիայի նոր աղբյուրների անցման կառավարման գործընթացները:
Ծրագիրը կմեկնարկի մարտի 11-ին՝ ներածական վեբինարով, որի ընթացքում մասնակիցները կմանրամասնեն իրենց անհատական ուսումնական խնդիրը և կձևավորեն փոքր խմբեր: Դասընթացի վարողը կօգնի բոլոր մասնակիցներին՝ ուղղորդելով խմբային փոխազդեցությունները և կազմակերպելով առցանց միջոցառումներ: Էստաֆետի ընթացքում մասնակիցներին կառաջարկվի կազմակերպել անցումային միջամտություն` կապված իրենց քաղաքում բազմակողմ ներգրավվածության գործընթացների հետ: Օրինակ՝ քաղաքացիական հասարակության կոլեգաների կամ գործընկերների ներգրավմամբ վեբինարի կազմակերպում, իրենց քաղաքում մասնակցային գործիքներից մեկի կիրառում կամ գործունեության որևէ այլ տեսակ:
Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։
Իմանալ ավելին
Գրանցվել «Էներգիայի նոր աղբյուրների անցման ուսումնական էստաֆետ»–ին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,