ԵՄ ներդրումներն ԱլԳ տրանսպորտային ենթակառուցվածքներում

29 Սեպտեմբերի, 2025
Ինչպե՞ս կարող են ԱլԳ երկրները բարելավել տրանսպորտային միակցվածությունը ԵՄ աջակցության միջոցով

  • Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը
  • Ինչպե՞ս է TEN-T-ն տեղավորվում ԵՄ-ի՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ավելի ամուր միակցվածության հասնելու նպատակի մեջ
  • Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում կառուցել կայուն եւ անվտանգ տրանսպորտային ենթակառուցվածքներ Արեւելյան գործընկերության երկրներում
  • EPIC ծրագրի շրջանակներում հասանելի աջակցությունը
  • Կառավարությունների կողմից աջակցության համար դիմելու կարգը
  • EPIC-ի կողմից աջակցության տրամադրման կարգը
  • Իրականացման ընթացքում գտնվող նախագծերը
Քարտ %1 / %2

Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը

ԵՄ-ի Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) քաղաքականությունը ԵՄ-ում համակարգված, արդյունավետ, բազմամոդալ եւ բարձրորակ տրանսպորտային ենթակառուցվածքների պլանավորման եւ զարգացման հիմնական գործիք է։

Ցանցը ներառում է երկաթուղիները, ներքին ջրային ուղիները, ծովային նավագնացության երթուղիները եւ քաղաքային հանգույցները միացնող ճանապարհները, ծովային եւ գետային նավահանգիստները, օդանավակայաններն ու տերմինալները։

TEN-T ցանցը նպաստում է մարդկանց եւ ապրանքների արդյունավետ տեղափոխմանը, ապահովում է աշխատատեղերի եւ ծառայությունների հասանելիություն, ինչպես նաեւ խթանում է առեւտուրն ու տնտեսական աճը՝ այդպիսով ամրապնդելով ԵՄ տնտեսական, սոցիալական եւ տարածքային համախմբվածությունը եւ ստեղծելով սահմանների միջեւ անխափան տրանսպորտային համակարգեր՝ առանց բացերի, խոչընդոտների կամ բացակայող կապերի: Այն նաեւ նպատակ ունի նվազեցնել տրանսպորտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ բարելավել ցանցի անվտանգությունն ու դիմակայունությունը:

ԵՄ-ի Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) քաղաքականությունը ԵՄ-ում համակարգված, արդյունավետ, բազմամոդալ եւ բարձրորակ տրանսպորտային ենթակառուցվածքների պլանավորման եւ զարգացման հիմնական գործիք է։

Ցանցը ներառում է երկաթուղիները, ներքին ջրային ուղիները, ծովային նավագնացության երթուղիները եւ քաղաքային հանգույցները միացնող ճանապարհները, ծովային եւ գետային նավահանգիստները, օդանավակայաններն ու տերմինալները։

TEN-T ցանցը նպաստում է մարդկանց եւ ապրանքների արդյունավետ տեղափոխմանը, ապահովում է աշխատատեղերի եւ ծառայությունների հասանելիություն, ինչպես նաեւ խթանում է առեւտուրն ու տնտեսական աճը՝ այդպիսով ամրապնդելով ԵՄ տնտեսական, սոցիալական եւ տարածքային համախմբվածությունը եւ ստեղծելով սահմանների միջեւ անխափան տրանսպորտային համակարգեր՝ առանց բացերի, խոչընդոտների կամ բացակայող կապերի: Այն նաեւ նպատակ ունի նվազեցնել տրանսպորտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ բարելավել ցանցի անվտանգությունն ու դիմակայունությունը:

Ինչպե՞ս է TEN-T-ն տեղավորվում ԵՄ-ի՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ավելի ամուր միակցվածության հասնելու նպատակի մեջ

Միակցվածության ամրապնդումը, ինչպես եւ TEN-T ցանցի ծավալումը դեպի արեւելք Արեւելյան գործընկերության հիմնական առաջնահերթություններն են։ Սա 2017 թվականի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում սահմանված 20 թիրախային նպատակներից, ինչպես նաեւ 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար սահմանված Արեւելյան գործընկերության 10 հիմնական նպատակներից մեկն էր («Բարելավված տրանսպորտային միակցվածություն»՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցված կամ արդիականացված 3000 կմ առաջնահերթ ճանապարհներով եւ երկաթուղիներով՝ կենտրոնանալով ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերների միջեւ առեւտրային երթուղիների վրա)։

2019 թվականին մշակված TEN-T ինդիկատիվ ներդրումային գործողությունների ծրագիրը սահմանում է Արեւելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում առաջնահերթ նախագծեր, որոնք ընդգրկում են ընդհանուր առմամբ 4800 կմ ճանապարհներ եւ երկաթուղիներ, 6 նավահանգիստ եւ 11 լոգիստիկ հանգույց՝ գրեթե 13 միլիարդ եվրո գնահատվող ներդրմամբ։

Այս քաղաքականության առաջնահերթություններին աջակցելու համար Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագիրը նպատակ ունի ԵՄ բյուջեից մոբիլիզացնել 2.3 միլիարդ եվրո եւ ներգրավել մինչեւ 17 միլիարդ եվրո հանրային եւ մասնավոր ներդրումներ՝ ԱլԳ երկրների տնտեսությունները կայուն կերպով վերափոխելու, դրանց դիմակայունությունն ու ինտեգրվածությունն ամրապնդելու համար։

Օրինակ՝ Մոլդովայում տրանսպորտային կապերը 1.9 միլիարդ եվրո բյուջեով «Մոլդովայի բարեփոխումների եւ աճի ծրագրի» կողմից ֆինանսավորվող «Մոլդովայի աճի ծրագրի» կարեւոր մաս են կազմում, ներառյալ TEN-T սահմանային անցակետերի զարգացման եւ Մոլդովայի երկաթուղային համակարգերի ԵՄ համակարգին ինտեգրման համար նոր ներդրումային հնարավորությունները: Միակցվածության ուղղությամբ ներդրումները նաեւ 270 միլիոն եվրո բյուջեով Հայաստանի դիմակայունության եւ աճի ծրագրի հիմնական ուղղություններից են, որի նպատակն է մոբիլիզացնել ներդրումներ տրանսպորտային ենթակառուցվածքներում՝ Հայաստանի դերը տարածաշրջանում որպես լոգիստիկ եւ տրանսպորտային հանգույց զարգացնելու համար:

Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում կառուցել կայուն եւ անվտանգ տրանսպորտային ենթակառուցվածքներ Արեւելյան գործընկերության երկրներում

TEN-T ինդիկատիվ ներդրումային գործողությունների ծրագրի հրապարակումից հետո Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) սկսեցին աշխատանքներ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերի նախապատրաստման գործում ԱլԳ երկրներին աջակցելու մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ ԱլԳ տրանսպորտային հանձնաժողովի նիստում կարծիքներ հավաքելով գործընկեր երկրների ներկայացուցիչներից, քաղաքացիական հասարակությունից եւ համապատասխան միջազգային ֆինանսական հաստատություններից: 2019 թվականի հունիսին ԱլԳ երկրների տրանսպորտի նախարարները համաձայնեցին ստեղծել նման մեխանիզմ՝ գործընկեր երկրներին TEN-T առաջնահերթ նախագծերի նախապատրաստման եւ իրականացման գործում օգնելու համար:

Արդյունքում ստեղծվեց խորհրդատվական աջակցության եւ տեխնիկական օժանդակության մեխանիզմի՝ Արեւելյան գործընկերության կապի ներդրումների գործիքը (EPIC), որը մշակվել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից եւ գործարկվել է 2022 թվականի սկզբին՝ որպես Եվրոպական հանձնաժողովի, ԵՆԲ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնություն։

EPIC-ի նպատակն է նպաստել TEN-T ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը՝ համատեղելով խորհրդատվական աջակցությունը եւ տեխնիկական օժանդակությունը՝ ի աջակցություն ԱլԳ տարածաշրջանում միակցվածության ոլորտում առաջնահերթ ներդրումային նախագծերին եւ ի օգնություն գործընկեր երկրներին այդ նախագծերը համապատասխանեցնելու ԵՄ-ի եւ միջազգային ֆինանսական հաստատությունների պահանջներին։

EPIC ծրագրի շրջանակներում հասանելի աջակցությունը

EPIC-ն անվճար խորհրդատվական աջակցություն եւ տեխնիկական օժանդակություն է առաջարկում Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային՝ TEN-T առաջնահերթ ներդրումների միջոցով ճանապարհային, երկաթուղային, օդային, ծովային եւ բազմամոդալ տրանսպորտային նախագծերում տրանսպորտային կապը բարելավելու համար։

Սովորաբար, նման նախագծերը նպատակ ունեն կրճատել ճանապարհի վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները, վերացնել խոչընդոտները, բարելավել ճանապարհային անվտանգությունը, հարմարեցնել տրանսպորտային ենթակառուցվածքները կլիմայական փոփոխությանը եւ ապահովել սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական օգուտներ։

EPIC-ի աջակցությունը կարող է ներառել.

  • Ռազմավարական ուղղորդում, ինչպիսիք են տրանսպորտի ոլորտի ուսումնասիրություններին, ենթակառուցվածքների ներդրումների ծրագրավորմանը, ինչպես նաեւ նախագծերի նույնականացմանը եւ առաջնահերթությունների սահմանմանն աջակցությունը․
  • Նախագծի նախապատրաստում, ներառյալ իրագործելիության ուսումնասիրությունները, նախնական նախագծային ուսումնասիրությունները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները, անվտանգության աուդիտները եւ այլն․
  • Մեթոդաբանական ուղղորդում, ինչպիսիք են ծախսարդյունավետության վերլուծությունների, շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատումների պատրաստումը, կլիմայի պայմանների ենթակառուցվածքների դիմացկունության զեկույցները եւ այլն․
  • Նախագծի իրականացում՝ ընտրված հարցերի շուրջ տեղում խորհրդակցությունների միջոցով, ինչպիսիք են գնումների ռազմավարությունները եւ ընթացակարգերը, մրցութային փաստաթղթերի պատրաստումը եւ նախագծի իրականացման ստորաբաժանումների ստեղծումը․
  • Կարողությունների զարգացում եւ գիտելիքների փոխանցում, հետաքրքրված երկրներում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում՝ մասնագիտացված դասընթացների, սեմինարների եւ թեմատիկ աշխատանքային նյութերի միջոցով։

Կառավարությունների կողմից աջակցության համար դիմելու կարգը

Մեխանիզմն աջակցում է այն նախագծերին, որոնք համարվում են ազգային գերակայություն եւ ներառված են ու որպես առաջնահերթություն ճանաչված են Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրում, Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցում (TEN-T) եւ տարածաշրջանի համար TEN-T ինդիկատիվ ներդրումային գործողությունների ծրագրում։

Հայտերի ընդունման հրավերները հրապարակվում են EPIC-ի վեբկայքում եւ ուղարկվում են Արեւելյան հարեւանության երկրների տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարություններին կամ համարժեք գերատեսչություններին։

Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ազգային նախարարությունները պատասխանատու են հայտերի ներկայացման համար՝ EPIC խորհրդատվական խմբի օգնությամբ, որը կարող է օգնել պետական մարմիններին EPIC-ի կողմից աջակցվող նախագծերի նախնական ընտրության գործընթացում եւ հայտերի նախապատրաստման գործում։

Հայտերը պետք է ներառեն ներդրումային նախագծի նկարագրությունը, պահանջվող աջակցության նկարագրությունը եւ նախնական բյուջեն, նախագծի նախապատրաստման ներկայիս ընթացիկ վերլուծությունը եւ նախագծի մշակման համար պատասխանատու ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրությունը։

EPIC-ի եւ հայտերի ներկայացման ընթացակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք մանրամասն ուղեցույցներին՝ հետեւյալ հղումով։Տեխնիկական օժանդակության համար հայտերի ընդունման մրցույթն այժմ բաց է։

EPIC-ի կողմից աջակցության տրամադրման կարգը

EPIC-ի կողմից աջակցության հայտը հաստատելուն պես, մշակվում են տեխնիկական օժանդակության համաձայնագրի ամբողջական տեխնիկական պայմանները եւ ներգրավվում են համապատասխան խորհրդատուներ։ 

EPIC-ի խորհրդատվական խումբը վերահսկում է տեխնիկական օժանդակության խորհրդատուներին՝ գնահատելով եւ մեկնաբանելով նրանց աշխատանքը, ինչպես նաեւ մասնակցելով խորհրդակցություններին։

Քանի որ նախագծերն ուղղակի դրական ազդեցություն ունեն բնակչության բարեկեցության եւ կենսամակարդակի վրա, իրականացման ողջ ընթացքում ապահովվում է դրանց պատշաճ հաղորդակցում եւ տեսանելիություն։

Իրականացման ընթացքում գտնվող նախագծերը

Արեւելյան գործընկերության երկրներում ներկայումս իրականացվում են մի շարք նախագծեր։ Դրանց թվում են՝

  • Ունգենի-Քիշնեւ-Օդեսա ճանապարհային միջանցքի զարգացման ուսումնասիրություններ, որը TEN-T ցանցի ընդլայնված ծրագրի մաս է կազմում եւ հատում է Մոլդովայի տարածքը արեւելք-հարավ-արեւմուտք ուղղությամբ։ Այս միջանցքը կապում է Ռումինիան, Մոլդովան եւ Ուկրաինան եւ հանդիսանում է մարդկանց ու ապրանքների տեղաշարժի հիմնական երթուղի։
  • Գյումրու շրջանցիկ ճանապարհի իրագործելիության ուսումնասիրության եւ մանրամասն նախագծի թարմացում։ Ճանապարհի այս հատվածը ՀՀ կառավարության կողմից որպես ներդրումային առաջնահերթություն է նշվում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի այս կարեւոր փուլում, որը Հայաստանի կարեւորագույն տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերից մեկն է եւ TEN-T ցանցի ընդլայնված ծրագրի մի մասը։
  • Բաքու-Բոյուկ երկաթուղային միջանցքի երկայնքով անցումների անվտանգության բարելավում, որը TEN-T ցանցի հիմնական ծրագրի մաս է կազմում Ադրբեջանում եւ երկրի Արեւելք-Արեւմուտք երկաթուղային կապի հիմնական օղակն է, որը մայրաքաղաք Բաքուն ու նրա նավահանգիստը կապում է Վրաստանի երկաթուղային ցանցի եւ այնուհետեւ՝ Սեւ ծովի հետ։
  • Խորհրդատվական աջակցություն տրանսպորտի ոլորտում Ուկրաինայի միասնական նախագծային պորտֆելի պատրաստման համար. ԵՄ-ի եւ Բալկանների փորձը օգտագործելով՝ EPIC-ն աջակցում է Ուկրաինայի իշխանություններին պետական ներդրումների կառավարման համակարգի ստեղծման ծրագրի իրականացման գործում՝ կենտրոնանալով տրանսպորտի ոլորտի վրա։

EPIC-ի կողմից աջակցվող այլ նախագծերի մասին տեղեկատվություն կարելի է գտնել EPIC-ի վեբկայքում։

Զետեղել
The recommended iFrame size is 100% width and 750px height


ყველაზე წაკითხული


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,