Պարտիզակ գյուղում պաշտոնապես բացվել է ԵՄ աջակցությամբ արևային կայանը

Պարտիզակ գյուղում պաշտոնապես բացվել է ԵՄ աջակցությամբ արևային կայանը

26 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 25-ին Պարտիզակ գյուղում տեղի է ունեցել «Սոլիս» էլեկտրակայանի բացման պաշտոնական արարողությանը։ Ակնկալվում է, որ նոր արևային կայանը տարեկան կարտադրի այնքան էներգիա, որը բավարար կլինի շուրջ 2000 տնային տնտեսության համար՝ միաժամանակ տարեկան մինչև 3200 տոննայով նվազեցնելով CO2 արտանետումները:

«Սոլիս» էլեկտրակայանն առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորում է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ բաժնեմասնակցային հիմնադրամը: Մինչ այժմ այս հիմնադրամը 50 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ է ներգրավել հայաստանյան բիզնեսների համար։

«Սոլիս կայանը ցույց է տալիս վերականգնվող էներգիայի ոլորտի և Հայաստանում կայուն ֆինանսավորման ու ներդրումների ներուժը։ ԵՄ-ն հանձն է առել աջակցել Հայաստանին և նրա մասնավոր հատվածին «կանաչ» վերականգնման ճանապարհին», — մեկնարկի միջոցառմանը նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:  

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,