Միջազգային խոշոր ֆինանսական հաստատությունների ղեկավարներ. «Մենք սարսափած և խորապես մտահոգված ենք ռուսական ներխուժմամբ»

Միջազգային խոշոր ֆինանսական հաստատությունների ղեկավարներ. «Մենք սարսափած և խորապես մտահոգված ենք ռուսական ներխուժմամբ»

21 Մարտի, 2022

«Մենք սարսափած և խորապես մտահոգված ենք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և դրան հաջորդած ճգնաժամով», — ասվում է միջազգային խոշոր ֆինանսական հաստատությունների ղեկավարների միասնական հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոն, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերը, Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի (ԵԽԶԲ) կառավարիչ Կառլո Մոնտիչելին, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան և Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) նախագահ Դեյվիդ Մալպասը։

Նրանք նախազգուշացնում են, որ պատերազմը կունենա լայնածավալ ազդեցություն՝ «էներգիայի և սննդի մատակարարումների կրճատումից մինչև գների և աղքատության աճ, ինչպես նաև Ուկրաինայի զանգվածային վերակառուցում, որոնք բոլորը կխոչընդոտեն հետհամավարակային վերականգնմանն ամբողջ աշխարհում»:

«Ամբողջ համաշխարհային տնտեսությունը կզգա ճգնաժամի հետևանքները դանդաղ աճի, առևտրային խափանումների և ավելի կտրուկ գնաճի տեսքով, ինչը հատկապես ծանր հարված կհասցնի ամենաաղքատ և խոցելի խավերին:

Սննդամթերքի և էներգիայի պես բորսային ապրանքների ավելի բարձր գներն ավելի կխթանեն գնաճը:

Երկրները, մասնավորապես՝ Ուկրաինայի հարևան պետությունները, կբախվեն առևտրի ու մատակարարման շղթաների և դրամական փոխանցումների հետ կապված խափանումների, ինչպես նաև փախստականների հոսքի կտրուկ աճի հետ», — ասվում է հայտարարության մեջ։

Միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարները նաև նշել են, որ իրենց կառույցները հրատապ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային և նրա հարևաններին։ Օրինակ՝ ՎԶԵԲ-ը ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմի հաստատել է նախնական 2 միլիարդ եվրո արժեքով դիմակայունության փաթեթ՝ պատերազմից տուժած մարդկանց անմիջական կարիքները հոգալու և, երբ պայմանները թույլ տան, Ուկրաինայի էական վերակառուցմանը աջակցելու նպատակով:

ԵՆԲ-ը հրատապ արձագանք է պատրաստել ի համերաշխություն Ուկրաինայի, որը ներառում է 668 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն Ուկրաինայի իշխանություններին և ենթակառուցվածքային նախագծերի պարտավորությունների վերաբաշխում՝ լրացուցիչ 1,3 միլիարդ եվրոյի առաքումն արագացնելու համար: Մինչ այժմ հատկացվել է 329 մլն եվրո։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագիրը վերապատրաստում է Հայաստանի սոցիալական աշխատողներին 
1 Հուլիսի, 2022

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագիրը վերապատրաստում է Հայաստանի սոցիալական աշխատողներին 

Ռուսական վերնախավի, վստահված անձանց և օլիգարխների հարցերով աշխատանքային խումբը սառեցրել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների 30 միլիարդ դոլարի ակտիվները
1 Հուլիսի, 2022

Ռուսական վերնախավի, վստահված անձանց և օլիգարխների հարցերով աշխատանքային խումբը սառեցրել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների 30 միլիարդ դոլարի ակտիվները

«Մեծ յոթնյակի» առաջնորդները հայտարարում են, որ իրենք կուժեղացնեն միջազգային տնտեսական և քաղաքական ճնշումը Պուտինի ռեժիմի և Բելառուսի իշխանությունների նկատմամբ
30 Հունիսի, 2022

«Մեծ յոթնյակի» առաջնորդները հայտարարում են, որ իրենք կուժեղացնեն միջազգային տնտեսական և քաղաքական ճնշումը Պուտինի ռեժիմի և Բելառուսի իշխանությունների նկատմամբ

Երիտասարդները հանուն առողջ և ժողովրդավարական հասարակության. թողարկվել է ԵԵԴ ամսագրի երկրորդ հրատարակությունը
29 Հունիսի, 2022

Երիտասարդները հանուն առողջ և ժողովրդավարական հասարակության. թողարկվել է ԵԵԴ ամսագրի երկրորդ հրատարակությունը

Ժողովրդավարություն այստե՛ղ, ժողովրդավարություն հիմա՛. երիտասարդ եվրոպական դեսպանները միանում են Եվրոպայի խորհրդի դրոշակակիր երիտասարդական միջոցառմանը
29 Հունիսի, 2022

Ժողովրդավարություն այստե՛ղ, ժողովրդավարություն հիմա՛. երիտասարդ եվրոպական դեսպանները միանում են Եվրոպայի խորհրդի դրոշակակիր երիտասարդական միջոցառմանը


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,