«Մենք սարսափած և խորապես մտահոգված ենք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և դրան հաջորդած ճգնաժամով», – ասվում է միջազգային խոշոր ֆինանսական հաստատությունների ղեկավարների միասնական հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոն, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերը, Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի (ԵԽԶԲ) կառավարիչ Կառլո Մոնտիչելին, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան և Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) նախագահ Դեյվիդ Մալպասը։
Նրանք նախազգուշացնում են, որ պատերազմը կունենա լայնածավալ ազդեցություն՝ «էներգիայի և սննդի մատակարարումների կրճատումից մինչև գների և աղքատության աճ, ինչպես նաև Ուկրաինայի զանգվածային վերակառուցում, որոնք բոլորը կխոչընդոտեն հետհամավարակային վերականգնմանն ամբողջ աշխարհում»:
«Ամբողջ համաշխարհային տնտեսությունը կզգա ճգնաժամի հետևանքները դանդաղ աճի, առևտրային խափանումների և ավելի կտրուկ գնաճի տեսքով, ինչը հատկապես ծանր հարված կհասցնի ամենաաղքատ և խոցելի խավերին:
Սննդամթերքի և էներգիայի պես բորսային ապրանքների ավելի բարձր գներն ավելի կխթանեն գնաճը:
Երկրները, մասնավորապես՝ Ուկրաինայի հարևան պետությունները, կբախվեն առևտրի ու մատակարարման շղթաների և դրամական փոխանցումների հետ կապված խափանումների, ինչպես նաև փախստականների հոսքի կտրուկ աճի հետ», – ասվում է հայտարարության մեջ։
Միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարները նաև նշել են, որ իրենց կառույցները հրատապ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային և նրա հարևաններին։ Օրինակ՝ ՎԶԵԲ-ը ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմի հաստատել է նախնական 2 միլիարդ եվրո արժեքով դիմակայունության փաթեթ՝ պատերազմից տուժած մարդկանց անմիջական կարիքները հոգալու և, երբ պայմանները թույլ տան, Ուկրաինայի էական վերակառուցմանը աջակցելու նպատակով:
ԵՆԲ-ը հրատապ արձագանք է պատրաստել ի համերաշխություն Ուկրաինայի, որը ներառում է 668 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն Ուկրաինայի իշխանություններին և ենթակառուցվածքային նախագծերի պարտավորությունների վերաբաշխում՝ լրացուցիչ 1,3 միլիարդ եվրոյի առաքումն արագացնելու համար: Մինչ այժմ հատկացվել է 329 մլն եվրո։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում