Եվրոպական հանձնաժողովը ֆինտեխ մարտահրավեր է մեկնարկում Ուկրաինայի համար

Եվրոպական հանձնաժողովը ֆինտեխ մարտահրավեր է մեկնարկում Ուկրաինայի համար

17 Մայիսի, 2022

Մայիսի 16-ին Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինայի համար մեկնարկել է ֆինտեխ մարտահրավեր՝ կոդավորման միջազգային մրցույթ, որը տեղի կունենա առցանց 2022 թվականի հունիսին:

Ամբողջ աշխարհից ընկերությունները և անհատները հրավիրվում են մշակելու տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն ուկրաինացիներին առօրյա կյանքում, հնարավորություն կտան ամենօրյա ծառայություններ մատուցել ընկերություններին և աջակցել Ուկրաինայի վերականգնմանը:

Ուկրաինայի համար ֆինտեխ մարտահրավերը (Fintech Challenge for Ukraine) բաղկացած կլինի գաղափարների աշխատաժողովներից և հաքաթոնից, ներառյալ կոդավորման մրցույթը՝ տվյալ խնդրի համար տեխնոլոգիական լուծումներ մշակելու համար: Հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի վերջին Բրյուսելում։

Ուկրաինայի համար ֆինտեխ մարտահրավերը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և կազմակերպվում է Թվային ֆինանսների եվրոպական ասոցիացիայի (EDFA) կողմից՝ Ուկրաինայի ֆինտեխ և նորարարական ընկերությունների ասոցիացիայի (UAFIC) հետ համագործակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Համաժողովի կայքէջ




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,