EU4Youth միջոցառում. միացեք կենդանի քննարկումներին և մրցանակաբաշխությանը
12 Մարտի, 2021

EU4Youth միջոցառում. միացեք կենդանի քննարկումներին և մրցանակաբաշխությանը


Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին EU4Youth օրերը նշելու համար Եվրոպական հանձնաժողովը մարտի 24-ին կազմակերպում է EU4Youth միջոցառում՝ քննարկումներին մասնակցելու հրավիրելով երիտասարդական քաղաքականությամբ և ԱլԳ տարածաշրջանի երիտասարդներին ԵՄ աջակցությամբ բոլոր հետաքրքրվածներին: Առցանց միջոցառումը կհամախմբի երիտասարդ առաջնորդներին, ազգային և եվրոպական քաղաքականություն մշակողներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու 2020 թվականից հետո ԱլԳ օրակարգը՝ կապված երիտասարդության զբաղվածության, ձեռնարկատիրության և քաղաքականության ձևավորմանը մասնակցության հետ:

Միջոցառման շրջանակներում կկայանա նաև EU4Youth մրցանակաբաշխությունը, որը կմեծարի EU4Youth նախագծերին՝ տարածաշրջանում երիտասարդներին աջակցելու գործում ունեցած նվաճումների համար, ինչպես նաև EU4Youth ծրագրի 15 ակնառու շրջանավարտներին, ովքեր դուրս են եկել հարմարավետության գոտուց ու նոր կյանք են սկսել իրենց և ուրիշների համար: Հանրային քվեարկության և ժյուրիի ձայների համադրման արդյունքում այս շրջանավարտներից հինգը կարժանանան EU4Youth Social Impact հատուկ մրցանակի: Նշված հինգ հաղթողները կընդգրկվեն «EY SkillUp Your Future» ծրագրում, որը վերջիններիս կտրամադրի անհատական մենթորություն՝ հմտությունների հետագա զարգացման նպատակով: Այս մրցանակը կշնորհվի EY-ի գլոբալ կորպորատիվ պատասխանատվության ծրագրի՝ EY Ripples-ի միջոցով:

EU4Youth միջոցառումը կանցկացվի մարտի 22-ից 26-ը կայանալիք Արևելյան գործընկերության EU4Youth օրերի շրջանակներում: Սա 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության օրակարգի գործողության առաջին տարին է, որը որպես երիտասարդական աջակցության ոլորտում համագործակցության հաջորդ փուլերի կարևոր նախաձեռնություն ներառում է Երիտասարդների համար նոր կուրսը: ԱլԳ EU4Youth օրերը կդառնան այս տարվա առաջին հնարավորությունը` EU4Youth ծրագրի ձեռքբերումները նշանավորելու և Երիտասարդների համար նոր կուրսի ռազմավարական առաջնահերթությունները խթանելու համար:

Միջոցառման մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է ԱլԳ EU4Youth օրերի կայքում, որտեղ հնարավորություն կունենաք մասնակցելու նաև հանրային քվեարկությանն ու քվեարկելու՝ մրցանակաբաշխության մրցանակակիրներին ընտրելու և EU4Youth-ի մասնակիցներին աջակցելու նպատակով:

Միացեք ֆեյսբուքյան իրադարձությանը՝ միջոցառման ընթացքին հետևելու և կենդանի բանավեճին մասնակցելու համար:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,