Նոյեմբերի 22-ից 23-ը Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրն իրականացրել է վիրտուալ իրականության օգնությամբ դեպքի վայրի զննության կրթական մոդուլի շնորհանդես եւ վերապատրաստման դասընթաց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի համար։
Միջոցառման ժամանակ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին կարեւորել է նորագույն տեխնոլոգիաների առանցքային դերը ոստիկանության ծառայողների կրթության գործում, ինչպես նաեւ դրանց ներառումը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական ծրագրերում, ինչն իր հերթին նշանակալի քայլ է Հայաստանում իրավապահ համակարգի կրթական գործընթացի արդիականացման ուղղությամբ։
Կրթահամալիրին վիրտուալ իրականության սարքավորումները տրամադրվել են ՄԱԶԾ-ի կողմից ոստիկանության բարեփոխումների աջակցության համատեքստում ԵՄ ֆինանսավորմամբ եւ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,