Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը մեկնարկել է եվրոպական համագործակցության նախագծերի մրցույթ՝ ի իրականացումն մշակութային եւ ստեղծագործական տարբեր ոլորտներում ակտիվ արվեստագետների ու շահագրգիռ կողմերի ներգրավմամբ միջոցառումների եւ նախաձեռնությունների։ Այս գործողությունը կաջակցի առնվազն 130 նախագծերի եւ բաց է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի համար:
Մրցույթը նպատակ ունի խթանել մշակույթի ոլորտում ակտիվ կազմակերպությունների միջեւ համագործակցությունը եւ ընդլայնել եվրոպական գեղարվեստական բովանդակության ստեղծման եւ շրջանառության միջազգայնացումը: Այն նաեւ կխրախուսի նոր եւ նորարարական գործելակերպերի մշակումը, փորձարկումը, տարածումը եւ կիրառումը:
Հաշվի առնելով, որ այս գործողությունն իրականացվում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ուղղության շրջանակներում, դրան չեն կարող ներկայացվել բացառիկ տեսալսողական բովանդակությամբ եւ/կամ բացառապես տեսալսողական ոլորտի կազմակերպությունների կազմած նախագծերը:
Մրցույթի շրջանակներում հասանելի բյուջեն կազմում է մոտ 60 միլիոն եվրո:
Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 200,000 եվրո՝ փոքրածավալ նախագծերի եւ 1,000,000 եվրո՝ միջին ծավալի նախագծերի համար: Փոքրածավալ նախագծերի դեպքում ֆինանսավորումը պետք է ծածկի ծրագրի ընդհանուր ծախսերի առավելագույնը 80%-ը, իսկ միջին ծավալի նախագծերի դեպքում՝ առավելագույնը 70%-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 23-ը:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,