Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 6-ին այցելել է Հայաստան։
Երեւանում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Այս հանդիպումները հաջորդում են վերջերս, մասնավորապես՝ մայիսի 14-ին Բրյուսելում եւ հունիսի 1-ին Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ տեղի ունեցած բարձր մակարդակի ԵՄ շփումներին։
Երկու երկրների եւ ԵՄ-ի մասնակցությամբ հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսի 21-ին։
Երեւան կատարած այցից հետո Տոյվո Կլաարը կմեկնի Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ նմանատիպ խորհրդակցությունների նպատակով։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,