<strong>ԵՄ-ը և ԱՀԿ-ն Հայաստանին նվիրաբերել են նոր սառցարան-մեքենա պատվաստանյութերի առաքման համար</strong>
13 Հուլիսի, 2022

ԵՄ-ը և ԱՀԿ-ն Հայաստանին նվիրաբերել են նոր սառցարան-մեքենա պատվաստանյութերի առաքման համար


Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 11-ին նոր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ)։

Սառցարան-մեքենան հագեցած է ինքնավար էլեկտրական ապահովվածությամբ և դիզելային գեներատորով՝ պահպանելու պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը՝ այդ թվում արտակարգ իրավիճակների և էլեկտրաէներգիայի բացակայության դեպքերի համար:

Նշված մեքենան երկրին կօգնի ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում։

«ԵՄ-ն շարունակում է մասնակցել ողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը և ՔՈՎԻԴ-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Այսպիսով, սառցարան-մեքենան ևս մեկ ներդրում է պատշաճ սառնարանային սարքավորումների ապահովման և ողջ Հայաստանի տարածքում պատվաստանյութերի տեղափոխման գործում»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,