Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 11-ին նոր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ)։
Սառցարան-մեքենան հագեցած է ինքնավար էլեկտրական ապահովվածությամբ և դիզելային գեներատորով՝ պահպանելու պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը՝ այդ թվում արտակարգ իրավիճակների և էլեկտրաէներգիայի բացակայության դեպքերի համար:
Նշված մեքենան երկրին կօգնի ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում։
«ԵՄ-ն շարունակում է մասնակցել ողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը և ՔՈՎԻԴ-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Այսպիսով, սառցարան-մեքենան ևս մեկ ներդրում է պատշաճ սառնարանային սարքավորումների ապահովման և ողջ Հայաստանի տարածքում պատվաստանյութերի տեղափոխման գործում»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,