Լորենցո Նատալիի անվան լրագրողական մրցանակի 30-ամյակ. հայտերն ընդունվում են մինչև մարտի 31-ը
18 Փետրվարի, 2022

Լորենցո Նատալիի անվան լրագրողական մրցանակի 30-ամյակ. հայտերն ընդունվում են մինչև մարտի 31-ը


Սկսվել է Լորենցո Նատալիի անվան լրագրողական մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։ Այն աշխարհի առաջատար լրագրողական մրցանակներից մեկն է, որն ուղղված է կայուն զարգացման հիմնախնդիրների լուսաբանմամբ զբաղվող լրագրողների մեծարմանը։ Մրցանակը 1992 թ.-ից ի վեր շնորհվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և այս տարի նշում է իր 30-ամյակը։ Այն կրում է Զարգացման հարցերով նախկին հանձնակատարի և խոսքի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու զարգացման հավատարիմ պաշտպանի՝ Լորենցո Նատալիի անունը:

Լրագրողները կարող են ներկայացնել մեկ հայտ նշված երեք անվանակարգերից մեկում.

  • Գրան պրի՝ Եվրոպական միության գործընկեր երկրներից մեկում գործող լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութի համար,
  • Եվրոպական մրցանակ՝ Եվրոպական միությունում գործող լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութի համար,
  • Լավագույն երիտասարդ լրագրողի մրցանակ՝ մինչև 30 տարեկան լրագրողի կողմից Եվրոպական միությունում կամ վերջինիս գործընկեր երկրներից մեկում գործող լրատվամիջոցում հրապարակված նյութի համար:

Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 10 000 եվրո: «Լավագույն երիտասարդ լրագրող» անվանակարգում հաղթողին կառաջարկվի նաև մեդիա գործընկերոջ հետ աշխատանքային փորձի հնարավորություն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. մարտի 31-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,