ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամն Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում է գրանցվել քաղաքացիական հասարակության համար սթորիթելինգի դասընթացի ինքնուս տարբերակին: Այս դասընթացը կօգնի ավելի լավ հաղորդակցվել ծրագրերի մասին և ավելի շատ մարդ ներգրավել՝ օգտագործելով սթորիթելինգի տեխնիկաներ:
Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող քաղաքացիական հասարակության առաջնորդները, ծրագրի ղեկավարները, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում աշխատող հաղորդակցության ոլորտի մենեջերները, ակտիվիստները, կամավորները, սոցիալական ստարտափների ղեկավարներն ու սոցիալական ձեռներեցները կսովորեն ուղերձները փոխակերպել հետաքրքիր պատմությունների, ինչպես նաև լայնորեն ու համոզիչ կերպով փոխել ուղերձների և տարածվող պատմությունների մասին լսարանի ընկալումները: Դասընթացը բաժանված է չորս տարբեր մոդուլների, որոնց շրջանակներում սովորողը հերթականությամբ անցնում է պատմություն «գտնելու», այն կատարելագործելու, ստեղծելու և հեռարձակելու քայլերով:
Դասընթացը միավորում է տարածաշրջանի մասնագետներին և ստեղծարար մարդկանց. ակադեմիական փորձագետներ, պրոֆեսիոնալ հեղինակներ, ինչպես նաև տեսանկարիչներ ու պրոդյուսերներ:
Դասընթացը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Վկայականները տրվում են ավտոմատ կերպով՝ դասընթացին ինտեգրված առցանց թեստերը հանձնելուց հետո:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,