Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է ԱլԳ երկրների լրագրողներին մասնակցելու իր Youth4Regions ծրագրին, որի իրականացումը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից 13-ը: Ծրագիրը տեղի կունենա Բրյուսելում (Բելգիա):
Youth4Regions-ը լրագրության ֆակուլտետների ուսանողներին եւ երիտասարդ լրագրողներին օգնում է բացահայտել, թե ինչ է անում ԵՄ-ն իրենց տարածաշրջանում:
Ծրագիրն առաջարկում է լրագրության եւ ԵՄ համախմբման քաղաքականության վերաբերյալ ուսուցում, ինչպես նաեւ ձեր երկրի կայացած լրագրողների կողմից մենթորություն ստանալու, Տարածաշրջանների եվրոպական շաբաթվա ընթացքում հայտնի լրագրողների հետ կողք կողքի աշխատելու եւ ԵՄ հաստատություններ այցելությունների հնարավորություններ: Մասնակիցները նաեւ հնարավորություն կստանան որպես լրագրող մասնակցելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար դեպի ԵՄ անդամ երկրներ Եվրոպական հանձնաժողովի կազմակերպած շրջագայություններին։
Կեցության, սննդի եւ ճանապարհորդության հետ կապված ծախսերը հոգում է Եվրոպական հանձնաժողովը:
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,