Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից լրագրության ոլորտում մինչեւ երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին՝ մասնակցելու իր «Youth4Regions» ծրագրին։ Ծրագիրը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերի 11-17-ը եւ կանցկացվի Բրյուսելում (Բելգիա)։
Youth4Regions-ը լրագրություն ուսանողներին եւ երիտասարդ լրագրողներին օգնում է բացահայտել, թե ինչով է զբաղվում ԵՄ-ն իրենց տարածաշրջանում: Մրցույթին կարող են մասնակցել միայն 18-30 տարեկան դիմորդները, որոնց ուսումնառության ավարտից անցել է մինչեւ երկու տարի (հաշվարկի հիմքը դիմումների ընդունման վերջնաժամկետն է):
Ծրագիրը ներառում է լրագրության եւ ԵՄ հարցերի վերաբերյալ դասընթացներ, հայտնի լրագրողների ներգրավմամբ մենթորություն, լրատվական կազմակերպություններ եւ ԵՄ ինստիտուտներ այցելություններ, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից հավաստագրված աշխատանքային փորձ՝ որպես ԵՄ տարածաշրջանների շաբաթը լուսաբանող լրագրողներ: Ծրագրի ավարտից հետո մասնակիցներն ընդգրկվում են Youth4Regions-ի շրջանավարտների ցանցում:
Կեցության, սննդի եւ ճանապարհորդության ծախսերը հոգում է Եվրոպական հանձնաժողովը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 7-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,