Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է «Քաղաքացիական հասարակության ամրապնդում ներառական եւ դիմակայուն համայնքների համար» ծրագրի շրջանակում 2026 թվականի հայտամրցույթի մասին։
Այն նպատակ ունի ընդլայնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը ներառական զարգացման խթանման, դիմակայունության ամրապնդման եւ ներառական ու դիմակայուն համայնքների ձեւավորման գործում։
Հայտամրցույթը բաղկացած է չորս լոտից՝ «Համայնքային սոցիալական ծառայություններ», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ եւ սոցիալ-տնտեսական ներառում», «Երիտասարդների եւ կանանց կողմից ղեկավարվող տեղական կայուն զարգացում» եւ «Կայուն ինտեգրում, պաշտպանության ծառայություններ եւ բարեփոխումներ՝ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում»։
Սույն հայտամրցույթի շրջանակներում հատկացվելիք ընդհանուր մոտավոր գումարը կազմում է 9.6 միլիոն եվրո (Լոտ 1՝ 3 միլիոն եվրո, Լոտ 2՝ 3 միլիոն եվրո, Լոտ 3՝ 2 միլիոն եվրո, Լոտ 4՝ 1.6 միլիոն եվրո):
Յուրաքանչյուր լոտի դեպքում պահանջվում է գլխավոր հայտատու եւ առնվազն մեկ համահայտատու։ Դրամաշնորհային հայտ ներկայացնելու իրավասության համար գլխավոր հայտատուն պետք է լինի իրավաբանական, ոչ առեւտրային եւ ոչ կառավարական կազմակերպություն եւ փաստացիորեն հիմնադրված լինի Եվրոպական միության անդամ պետությունում կամ Հայաստանում կամ որեւէ այլ իրավասու երկրում՝ NDICI-GE հիմնական ակտով սահմանված կարգով։
Հայեցակարգային հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,