Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ) հրավիրվում են մասնակցելու «Գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը Արևելյան գործընկերության երկրներում. ՔՀԿ-ների դերն ու համագործակցության հնարավորությունները» թեմայով առաջանցիկ առցանց ֆորումին: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 9-ին և 10-ին։
«EU4Gender Equality Reform Helpdesk» («ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն») ծրագրի կողմից կազմակերպված և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ֆորումը կհամախմբի ՔՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին, փորձագետներին և գենդերային հարցերով խորհրդատուներին ու ակտիվիստներին Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներից: Նրանք կքննարկեն տարածաշրջանում գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանը վերաբերող հիմնական հարցերն ու մարտահրավերները, ինչպես նաև տեղեկատվության և գիտելիքի փոխանակման ցանցի մշակումն ու հզորացումը:
Առցանց ֆորումը կներառի ՔՀԿ-ների և փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկումներ՝ կենտրոնանալով կանանց սոցիալական և տնտեսական հզորացման, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և վերացման ռազմավարությունների և այլ կարևոր թեմաների վրա:
Ֆորումին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կարճ ձևաթուղթը՝ դրա մեկնարկից մեկ օր առաջ Zoom հրավեր ստանալու համար:
Իմացիր ավելին
ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,