Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ 2025» մրցույթը
21 Փետրվարի, 2025

Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ 2025» մրցույթը


Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» մրցույթը, որը բաց է մինչեւ ս.թ. մարտի 12-ը։ Տեղական համայնքների համար այս մրցույթն իրենց պատմական հարստությունների մասին Եվրոպայի այլ համայնքներին պատմելու հնարավորություն է։

Այս մրցույթը մրցակցային դրամաշնորհային նախաձեռնություն է, որը կազմակերպվում է Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում։

Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության համատեղ միջոցառում է, որը նպատակ ունի խրախուսել մարդկանց հաղորդակից լինել Եվրոպայի մշակութային ժառանգությանը, ամրապնդել եվրոպական ընդհանուր տարածքին պատկանելիության զգացումը եւ կիսվել սեփական մտքերով առ այն, թե ինչպես է ընկալվում տեղական ժառանգության եվրոպական չափումը ողջ Եվրոպայում:

Մրցույթին կարող են մասնակցել Եվրոպական ժառանգության օրերի մասնակից երկրների համայնքները, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, Եվրոպական ժառանգության պիտակակիրները եւ Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակակիրները / Եվրոպա Նոստրայի մրցանակակիրները (որոնք վերջին չորս տարվա՝ 2021-2024թթ. ընթացքում անցկացրել են Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումներ)։ Ակնկալվում է, որ դիմորդները Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումներ կկազմակերպեն նաեւ 2025 թվականին։

Մինչեւ 10,000 եվրո դրամաշնորհի մրցութային ընթացակարգին դիմելու համար անհրաժեշտ է պատմության հետ մեկտեղ ներկայացնել առավելագույնը մեկ ծրագրի առաջարկ յուրաքանչյուր համայնքի համար։

Ձեր պատմությունը կարող եք ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն՝ օգտագործելով առցանց դիմումի ձեւը։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մարտի 12-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

12 Մարտի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,