Կայուն էներգիայի օրերը տեղի են ունենում աշխարհի ցանկացած կետում՝ խթանելով մաքուր էներգիան եւ էներգաարդյունավետությունը եւ ոգեշնչելով վարքագծային փոփոխություններ եւ նորարարություններ տվյալ ոլորտում: Դրանք Եվրոպայում էներգիայի վերականգնվող աղբյուրներին եւ էներգիայի արդյունավետ օգտագործմանը նվիրված խոշորագույն ամենամյա միջոցառման՝ Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա (EUSEW) հիմնական բաղադրիչն են, որն այս տարի տեղի կունենա հունիսի 20-ից 22-ը:
Կայուն էներգիայի օրերը կանցկացվեն մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը, որոնց ընթացքում կկազմակերպվեն տարբեր ձեւաչափերի եւ տեւողության միջոցառումներ՝ նույնքան տարբեր թեմաներով: Կայուն էներգիայի օրվա միջոցառումը պետք է ունենա իրազեկության բարձրացման ուղղվածություն, կենտրոնանած լինի կոնկրետ գործողության կամ որոշակի տեխնոլոգիայի կամ քաղաքականության վրա: Այն կարող է նախատեսված լինի տեղական համայնքի կամ նույնիսկ մի ամբողջ տարածաշրջանի համար: Կայուն էներգիայի օրերը կարող են անցկացվել հանրային կամ մասնավոր շենքերում, ինչպես նաեւ բացօթյա կամ առցանց: Անցյալում միջոցառումներ են անցկացվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են դպրոցները, այգիները, քաղաքապետարանները, գործարանները եւ կոնֆերանսների կենտրոնները:
Հմտությունների եվրոպական տարվա համատեքստում հատկապես խրախուսվում են միջոցառումները, որոնք ուղղված կլինեն մաքուր էներգիայի անցման համար եվրոպական երկրների քաղաքացիների որակավորման բարձրացմանը։
Յուրաքանչյուր ոք կարող է կազմակերպել Կայուն էներգիայի օր, եւ այն կարող է ուղղված լինել ցանկացած լսարանի։ Հիմնական պայմանն այն է, որ տվյալ գործողությունը հստակորեն ընդգծի մաքուր էներգիայի եւ էներգաարդյունավետության կարեւորությունը: Միջոցառումը պետք է անցկացվի տեղական մակարդակում, չհետապնդի շահույթ ստանալու նպատակ / չունենա որեւէ մուտքավճար եւ ներգրավի նվազագույնը 10 մասնակից:
Ձեր Կայուն էներգիայի օրը կազմակերպելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,