«Եվրոպական փորձաքննության եւ հաղորդակցության գրասենյակ» (OEEC) շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը զբաղվում է համայնքների եւ կազմակերպությունների համար ծրագրերի իրականացմամբ՝ ի նպաստ Բելառուսի քաղաքացիական հասարակության, հրավիրում է Արեւելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչներին՝ դիմելու «Համընդգրկուն արժեքների ներդրումը մեր աշխատանքում» թեմայով իր նոր առցանց դասընթացին։
Այն կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատածում։
Դասընթացը բաղկացած է հինգ տեսանյութերից եւ չորս առցանց սեմինարներից, որոնցից կարող եք սովորել.
OEEC-ը ողջունում է ՔՀԿ-ներում աշխատողների կամ կամավորությամբ զբաղվողների (անկախ պաշտոնից կամ փորձից) եւ/կամ սեփական նախաձեռնությունը ղեկավարողների մասնակցությունը: Մեկ կազմակերպությունից/նախաձեռնությունից կարող են դիմել մինչեւ երկու հոգի։
Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 13-ն է։
Եվրոպական փորձաքննության եւ հաղորդակցության գրասենյակը (OEEC) ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ է, որն աշխատում է ԱլԳ վեց երկրների հետ՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ակտիվիստների դերն ու կարողությունները:
Դասընթացը կազմակերպվում է OEEC-ի կողմից՝ Դանիայի մշակութային ինստիտուտի (DCI) աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) ծրագրի շրջանակներում:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,