Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող իր կրթաթոշակային ծրագրի նոր փուլը՝ փնտրելով քաղաքացիական ակտիվիստների կամ քաղաքացիական մտածողությամբ կանանց և տղամարդկանց Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ իր Քաղաքացիական հասարակության կրթաթոշակների ցանցին միանալու համար:
Կրթաթոշակները կնպաստեն կրթաթոշակառուների՝ համայնքների և իշխանությունների հետ կառուցողականորեն համագործակցելու և ԱլԳ երկրներում բարեփոխումներին նպաստելու կարողությունների զարգացմանը։
Ընտրված թեկնածուներին կտրամադրվի համապատասխան ուսուցում և հրահանգավորում, 5,000 եվրո՝ համապատասխան գործողությունների իրականացման համար, ինչպես նաև գործնական կապերի հաստատման հնարավորություններ:
Այս հայտամրցույթի շրջանակում տրամադրվող կրթաթոշակները երկու տեսակի են՝ Համայնքային ակտիվության կրթաթոշակներ և Քաղաքացիական թվային կրթաթոշակներ (նախատեսված են հատուկ ՏՏ մասնագետների համար, ինչպիսիք են ինժեներ-ծրագրավորողները, տվյալների մասնագետները, դիզայներները, ովքեր օգտագործում են տեխնոլոգիաներ՝ ի օգուտ համայնքի):
Մրցույթը բաց է Արևելյան գործընկերության երկրների 18 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար, ովքեր ունեն անգլերեն լեզվի լավ իմացություն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 21-ը:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում