Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF) հայտարարում է առաջավոր փորձի օրինակների մրցույթ՝ նվիրված կանաչ անցման հզորացման գործում հմտությունների դերին:
«Կանաչ անցում. կրթություն, ուսուցում և հմտություններ» խորագիրը կրող մրցույթը նպատակ ունի հավաքել պատմություններ այն մասին, թե ինչպես է կրթությունը, ուսուցումը և հմտությունների զարգացումն աջակցում անցմանը դեպի կայուն, մաքուր, ածխածնային առումով չեզոք շրջանաձև տնտեսություններ և հասարակություններ:
Գլխավոր մրցանակը կհանձնվի Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մասնագիտական հմտությունների եվրոպական շաբաթ 2022» միջոցառման շրջանակում: Լավագույն պատմությունները կհրապարակվեն ETF-ի հրատարակություններում և հաղորդագրություններում: ETF-ը նաև կարճամետրաժ ֆիլմեր կարտադրի ամենահետաքրքիր պատմությունների վերաբերյալ, որոնցից մի քանիսը կցուցադրվեն 2022 թվականի Մասնագիտական հմտությունների եվրոպական շաբաթվա շրջանակում, ինչպես նաև կտարածվեն ETF-ի՝ սոցիալական ցանցերում գործող հարթակներում:
Առցանց հայտի ձևը կարելի է լրացնել անգլերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն լեզուներով մինչև մարտի 15-ը:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում