Եվրոպական դրամաշնորհային ծրագիր՝ անդրսահմանային հետաքննություններին աջակցելու համար
2 Հոկտեմբերի, 2024

Եվրոպական դրամաշնորհային ծրագիր՝ անդրսահմանային հետաքննություններին աջակցելու համար


Եվրոպական անդրսահմանային դրամաշնորհային ծրագիրն աջակցում է պրոֆեսիոնալ լրագրողների եւ/կամ լրատվամիջոցների անդրսահմանային թիմերին, որոնք ունեն լավ գաղափարներ Եվրոպային առնչվող թեմաներով անդրսահմանային հետաքննության եւ հետազոտության համար: Նյութերը պետք է արդիական լինեն եվրոպական թիրախային խմբերի համար։

Եվրոպական անդրսահմանային դրամաշնորհները տրամադրվում են Journalismfund.eu-ի կողմից՝ Եվրոպական միության, Limelight Foundation-ի եւ Vereniging Veronica-ի ֆինանսավորմամբ:

Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ հետաքննության լավ գաղափար, առնվազն երկու լրագրողներից եւ/կամ անկախ լրատվամիջոցներից բաղկացած անդրսահմանային թիմ, ինչպես նաեւ առնվազն երկու մտադրության նամակ եվրոպական պրոֆեսիոնալ լրատվականներից (որոնցից առնվազն մեկը պետք է տեղակայված լինի ԵՄ տարածքում), որոնք պատրաստ կլինեն հրապարակել ձեր հետաքննության արդյունքները: Թիմը պետք է բաղկացած լինի երկու լրագրողներից կամ լրատվամիջոցներից, որոնք պետք է ներկայացնեն Եվրոպայի խորհրդի տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։

​​Մեկ միավոր հայտամրցույթի շրջանակում ընդհանուր հասանելի գումարը կկազմի մոտ 225,000 եվրո, որը պետք է բաշխվի բոլոր աջակցվող հետաքննությունների միջեւ:

Դրամաշնորհային միջոցները կարող են ուղղվել աշխատանքային ժամանակի եւ նյութապահովման, ճանապարհորդության, ապահովագրության, իրավական աջակցության հասանելիության, թարգմանությունների, տեխնոլոգիաների եւ տվյալների հավաքածուների հասանելիության եւ այլ ծախսերի ծածկմանը:

Դրամաշնորհից զատ, թիմերը կարող են նաեւ դիմել եւ ստանալ մենթորական աջակցություն, որը կօգնի կամ հետաքննության կիզակետում, կամ որոշակի հմտությունների անհրաժեշտության հարցերում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի  7-ը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

7 Նոյեմբերի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,