Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը փնտրում է ՀՀ Սյունիքի մարզում հիմնված/գրանցված կամ այնտեղ գործող մինչեւ 20 ՔՀԿ-ներ, քաղաքացիական հասարակության անհատ դերակատարներ, ակտիվ խմբեր, որոնք սոցիալական ծառայություններ են մատուցում եւ շահագրգռված ու մոտիվացված կլինեն զարգացնելու որակյալ սոցիալական ծառայությունների համակարգը:
Ընտրված ՔՀԿ-ները հնարավորություն կունենան ձեռք բերել կարեւոր հմտություններ՝ տեղական սոցիալական ծառայությունների կարիքների եւ ռեսուրսների արդյունավետ գնահատման, քաղաքականության երկխոսության մեջ ներգրավման, փաստահեն շահերի պաշտպանության գործողությունների իրականացման ուղղությամբ: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն, կիսելով իր մեծ փորձը եւ աջակցելով շահագրգիռ ՔՀԿ-ներին պետական հավաստագրում ստանալու գործում, կկենտրոնանա կազմակերպությունների սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում տեխնիկական կարողությունների զարգացման վրա։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ մայիսի 29-ն է։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային ծառայություններ» ծրագիրը նպաստում է Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքներում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձեւավորմանը։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի եւ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,