Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի երիտասարդները հրավիրվում են մասնակցելու «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ անցկացվելիք «Երիտասարդ ձեռներեցներ» երիտասարդական փոխանակմանը:
Փոխանակումը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Բակուրիանի քաղաքում:
Ծրագրի նպատակն է նպաստել ձեռնարկատիրական գործունեության համար կարևոր անձնական որակների և հմտությունների զարգացմանը, սովորեցնել վերլուծել և հղանալ բիզնես գաղափարներ, ինչպես նաև զարգացնել փափուկ հմտություններ և թվային կոմպետենցիաներ:
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 8-ն է։
Մասնակցել ցանկացողները կարող են հայտ ուղարկել Եվրանախաձեռնությունների կենտրոնի (Center for Euroinitiatives) էլեկտրոնային փոստին ([email protected])՝ նշելով իրենց ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն և կոնտակտային տվյալները:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,