ՕքսԵՋեն հիմնադրամը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՀԱՎԱՍԱՐ — ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում հայտարարել է ենթադրամաշնորհների հայտերի ընդունում։
Հայտերի ընդունման նպատակն է նպաստել ընտանեկան բռնությունից տուժած կանանց անվտանգությանը, բարեկեցությանը եւ հզորացմանը ու օրենսդրական դաշտի բարելավմանը:
Հայտեր կարող են ներկայացնել Հայաստանում օրինական գրանցված, հայտամրցույթի թեմային համապատասխան փորձ ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունները:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2024 թ․ հուլիսի 25-ը։
«ՀԱՎԱՍԱՐ — ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,