Դոյչե Վելլե ակադեմիան հայտարարում է մեդիանյութերի արտադրության դրամաշնորհային մրցույթ Հայաստանի մարզային մեդիաընկերությունների համար
27 Ապրիլի, 2023

Դոյչե Վելլե ակադեմիան հայտարարում է մեդիանյութերի արտադրության դրամաշնորհային մրցույթ Հայաստանի մարզային մեդիաընկերությունների համար


Դոյչե Վելլե ակադեմիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Հայաստանի մարզային մեդիաընկերությունների համար՝ ուշադրությունը կենտրոնացնելով հեռավոր բնակավայրերի խնդիրների լուսաբանման, ինչպես նաեւ այն նախագծերի վրա, որոնք աջակցում են կին լրագրողներին։

Տվյալ դրամաշնորհային ծրագիրը ֆինանսական օժանդակություն կտրամադրի հայաստանյան 5 մարզային մեդիաընկերությունների (հեռուստատեսություն, ռադիո, առցանց եւ տպագիր մամուլ)՝ հնարավորություն տալով ստեղծել մեդիա բովանդակություն մարզային հետաքրքրության առանցքային թեմաներով։

Հատուկ ուշադրության կարժանանան կարողությունների զարգացմանն ու հմտությունների զարգացմանն ուղղված նախագծերը։ Առաջնահերթություն կտրվի այն լրատվամիջոցներին, որոնք հեռավոր բնակավայրերում լուսաբանում են հասարակությանն առնչվող թեմաներ եւ աջակցում են կին լրագրողներին:

Յուրաքանչյուր դիմումատու կարող է ներկայացնել ընդամենը մեկ հայտ: Դրամաշնորհի չափը չպետք է գերազանցի 4,000 եվրոն։ Դրամաշնորհը կարող է ուղղվել անձնակազմի (հիմնականում՝ լրագրողների), սարքավորումների (բացառապես փոքր պարագաների, օրինակ՝ տեսախցիկներ, խոսափողներ եւ այլ նմանատիպ փոքր շարժական իրեր) եւ արտադրական այլ ծախսերի ծածկմանը, ինչպիսիք են դիզայնը, շարվածքը եւ տպագրությունը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է։

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է Դոյչե վելլե ակադեմիաի գլխավորած ու «Բի Բի Սի Մեդիա Էքշն» նախաձեռնության, «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան մասնաճյուղի, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի եւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։ Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա ոլորտ՝ աշխատելով մեդիա մենեջերների, անկախ լրագրողների, համապետական եւ մարզային մեդիաների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ժուռնալիստիկայի ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ։

Իմացիր ավելին

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

5 Մայիսի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,