Capacity4dev նախաձեռնություն 2024-2024 թթ. դեսպանների ծրագիրն ընդունում է հայտեր. վերջնաժամկետը հոկտեմբերի 18-ն է
11 Հոկտեմբերի, 2024

Capacity4dev նախաձեռնություն 2024-2024 թթ. դեսպանների ծրագիրն ընդունում է հայտեր. վերջնաժամկետը հոկտեմբերի 18-ն է


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Capacity4dev նախաձեռնությունը հայտարարում է իր 2024-2025 թվականների դեսպանների ծրագրի մեկնարկի մասին:

Capacity4dev-ը գիտելիքի փոխանակման հարթակ է, որը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի Միջազգային գործընկերության հարցերով գլխավոր տնօրինության (INTPA) կողմից՝ միավորելու զարգացման մասնագետներին ամբողջ աշխարհից, որպեսզի նրանք կարողանան համագործակցել եւ կիսվել իրենց աշխատանքի մասին գիտելիքներով ու քաղած դասերով։

Դեսպանները կխաղան մուլտիպլիկատորի կարեւոր դեր՝ իրենց ցանցերում կիսվելով սեփական գիտելիքներով եւ մասնակցելով Capacity4dev-ի նախաձեռնություններին:

Նախաձեռնությունը ողջունում է դիմումները ինչպես ԵՄ կենտրոնական գրասենյակների եւ պատվիրակությունների աշխատակիցների, այնպես էլ ԵՄ համագործակցության նախագծերում ներգրավված մասնագետների կողմից, հատկապես, եթե նրանք ակտիվ գործունեություն են ծավալում սոցիալական հարթակների իրենց էջերում։

Ակնկալվում է, որ յուրաքանչյուր դեսպան կստանձնի հանձնառություն 12 ամիս ժամկետով` սկսած 2024 թվականի աշնանը ծրագրի մեկնարկից։

Դիմելու համար գրանցվեք Capacity4dev-ի վեբկայքում, ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք հաճախ տրվող հարցերի բաժինը եւ լրացրեք դիմումի ձեւը մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 18-ը:

Իմացիր ավելին

Capacity4dev-ի դեսպանների ծրագիր

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

18 Հոկտեմբերի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,