Այս հարթակի յուրահատկությունն այն է, որ այստեղ գրանցվողները համատեղ գրքեր են գրում:
«Մեր հարթակի օգտատերերը հնարավորություն ունեն համատեղ կառուցել դեպքերի ժամանակագրությունը, ստեղծել կերպարներ և զարգացնել դրանք հարթակի մյուս մասնակիցների օգնությամբ»,- ասում է ստարտափի համահիմնադիր Հրաչ Տոնեյանը՝ հավելելով, որ հիմնականում ֆանտաստիկայի ժանրի գրքեր են գրվում:
Կայքում արդեն 25 գիրք են սկսել գրել։ Առաջին գրքի առաջին մասն արդեն շուտով պատրաստ կլինի: Հարթակի հեղինակները մտադիր են այն հանել վաճառքի միջազգային շուկայում:
«Գրքերի գրվել – ավարտվելուն պես, «ForgeFiction»—ն իրավունք ունի դրանք վերջնական տեսքի բերել և հանել վաճառքի։ Վաճառքից ստացված հասույթի մի մասը տրամադրվում է այն օգտատերերին, ովքեր մասնակցել են գրքի ստեղծմանը։ Առաջին մեծ գիրքը, որը տպագրության շանս ունի, ֆանտաստիկայի ժանրին է պատկանում և մոտ մեկ ամսից պատրաստ կլինի։ Այն 300 էջից է բաղկացած»,- ասում է Հրաչ Տոնեյանը:

Գրքերը սկզբնական շրջանում վաճառելու են «Ամազոն»-ում՝ էլեկտրոնային գրքերի տեսքով։ Դրանք գրվում են անգլերեն. հարթակի օգտատերերի մոտ 80 տոկոսն անգլախոս են՝ աշխարհի տարբեր երկրներից։
Այս տարվա գարնանը «ForgeFiction»-ի թիմը դրամաշնորհ է ստացել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU -SMEDA) ծրագրի շրջանակում: «ForgeFiction»-ը նաև Հայաստանի ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) 2-րդ փուլի շրջանավարտներից է։

Author: Roza Hovhannisyan
Photos by Nazik Armenakyan

Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,